Ինչու իմպիչմենթի գործընթացը փոխարինվեց ուղերձի նախագծով

Ներքաղաքական

Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները երեկ միջնորդություն ներկայացրին Ազգային ժողովի խորհրդին` արտահերթ նիստ գումարելու պահանջով, որի օրակարգում լինելու է ուղերձի ընդունում` կառավարության հրաժարականի եւ նոր կառավարության ձեւավորման մասին: Եվ թեպետ Աժ խորհուրդը մերժեց, սակայն նիստն օրենքի ուժով կկայանա հունիսի 17-ին:ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, որ այս գործընթացը կապ չունի, այսպես կոչված, իմպիչմենտի հետ` այն է Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելը: Մինչդեռ Բագրատ սրբազանն իր առաջնորդած շարժման անունից պատվիրակել էր ընդդիմադիր պատգամավորներին խորհրդարան, որպեսզի հենց իմպիչմենթի գործընթաց մեկնարկեն: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ: 

— Ձեր գնահատմամբ` ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը չգնաց հենց իմպիչմենթի գործընթաց մեկնարկելու ճանապարհով, այլ որոշեց արտահերթ նիստ գումարել` ուղերձ ընդունելու օրակարգով:

— Ի սկզբանե ԱԺ խորհրդի նիստի քննարկմանը ներկայացված հայտարարության տեքստը իմպիչմենթի հետ կապ չուներ, դրանք առանձին երկու իրավական գործընթացներ են: Իմպիչմենթը անվստահությունն է վարչապետին, եւ դրա համար պետք է 36 ստորագրություն ու նոր վարչապետի անուն-ազգանուն: Այսինքն` սա ավելի խորն իրավական գործընթաց է, որը նաեւ քվեարկվելու է Ազգային ժողովի նիստում: Եվ այստեղ կա վտանգավոր ֆոն, որ եթե տապալվում է իմպիչմենթի գործընթացը, ապա վեց ամիս իրավունք չունես նախաձեռնելու նույնը: Հայտարարության տեքստը, որը ներկայացված է եղել, տրամաբանությունը փոքր-ինչ այլ է: Պարզ լեզվով ասեմ` Ազգային ժողովը, որը հաստատել է այս կառավարության ծրագիրը, արձանագրում է, որ տվյալ կառավարությունը տապալել է իր ներկայացրած ծրագիրը` հիմնվելով մի շարք անհերքելի փաստերի վրա: Նույն Արցախի հարցն ամենացցունն օրինակն է, որ կառավարության ծրագրով նշված էր ոչ միայն Արցախի պահպանումը, այլ նաեւ Շուշիի եւ Հադրութի վերադարձը, մինչդեռ իրականում մենք կորցրինք ամբողջ Արցախը: Այսինքն` կառավարության ծրագիրը չկատարելու հիման վրա` Ազգային ժողովը պահանջում է ոչ թե վարչապետի, այլ ամբողջ կառավարության հրաժարականը, քանի որ կառավարության այդ ծրագիրը հաստատվել է նույն խորհրդարանի կողմից:

— Իսկ հնարավոր չէ՞ր միանգամից իմպիչմենթի գործընթաց սկսել` 36 ստորագրությունով եւ ոչ թե գնալ ուղերձ ընդունելու ճանապարհով:

— Ես չգիտեմ բոլոր մանրամասները, բայց կարծում եմ` ծանրութեթեւ են արվել բոլոր ռիսկերը եւ գնացել են նույն արդյունքին բերող առավել ոչ ռիսկային ճանապարհով:

— Իսկ եթե անգամ ՔՊ-ն ներկայանա արտահերթ նիստին, քվորում լինի եւ ուղերձն էլ ընդունվի, արդյո՞ք այն կբերի Նիկոլ Փաշինյանի հրաժարականին, թե՞ այստեղ էլ օրենսդրությունը թույլ տալիս է «խաղեր տալ»:

— Նիկոլ Փաշինյանը երբեք էլ օրենսդրության վրա չի հիմնվել, նա Սահմանադրության վրա էլ չի հիմնվել, բայց Ազգային ժողովի հայտարարությունը` այո՛, ենթադրում է կառավարության եւ կառավարության ղեկավար հանդիսացող վարչապետի հրաժարականը: Այսինքն` այն բերելու է դրան, բայց թե ինչ քայլեր կանի Նիկոլ Փաշինյանը, ենթադրել անգամ չի լինում: Համենայնդեպս, արդեն օրենքով ենթադրվում է, որ դրան պետք է հաջորդի հրաժարականը: Ամեն դեպքում, ժամ առ ժամ կարող է իրավիճակ փոխվել: Երեկ ԱԺ խորհուրդը մերժեց հայտարարության տեքստը, ինչը, եկեք ազնիվ լինենք, կանխատեսելի էր, բայց օրենքի ուժով 5 աշխատանքային օր հետո կգումարվի նիստը: Իհարկե, ես կանխատեսում եմ, որ ՔՊ-ն կարող է բոյկոտել այն, բայց նաեւ ժողովրդի ցասման եւ ճնշման ազդեցությամբ` ամեն ժամ կարող է փոխվել ոչ թե հունիսի 17-ին, այլ` մինչեւ հունիսի 17-ը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)