Ինչ կա հերթական հակառուսական ավանտյուրայի տակ

Վերլուծություն

Եվ ա­հա, մինչ Եվ­րո­պա­յում ստեղծ­վում է նման բարդ ի­րա­վի­ճակ, հա­յաս­տան­յան իշ­խա­նութ­յու­ննե­րը հեր­թա­կան բա­խու­մա­յին օ­ջա­խը ստեղ­ծե­ցին Ռու­սաս­տա­նի հետ: Ի­հար­կե, կա հարց՝ իշ­խա­նութ­յուն­նե՞­րը ստեղ­ծե­ցին, թե իշ­խա­նութ­յուն­նե­րի թե­ւե­րից մե՞­կը: Սա­կայն մեկ բան հաս­տատ է՝ այն պա­հին, երբ կար տպա­վո­րութ­յուն, որ Նի­կո­լի շփում­նե­րը Մոսկ­վա­յի հետ սկսել են ակ­տի­վա­նալ, ե­ղավ նման հար­ված:

­Խոս­քը Նոր Նորք վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վար Տիգ­րան Տեր-­Մար­գար­յա­նի` Ուկ­րաի­նա այ­ցի շրջա­նակ­նե­րում Բու­չա քա­ղաք մեկ­նելու մա­սին է, որ­տեղ նա հա­դես գա­լով Ե­րե­ւա­նի ա­նու­նից, մի շարք «հաս­կա­նա­լի» մտքեր հղեց Ռու­սաս­տա­նի հաս­ցեին՝ ի պաշտ­պա­նութ­յուն Ուկ­րաի­նա­յի:

Այն, որ հա­յաս­տան­յան ո­րե­ւէ չի­նով­նիկ ա­ջակ­ցութ­յան տո­նայ­նութ­յամբ է խո­սում Ուկ­րաի­նա­յի մա­սին, ո­րը ար­ցախ­յան ինչ­պես նախ­կին, այն­պես էլ վեր­ջին պա­տե­րազ­մի ժա­մա­նակ մշտա­պես զենք է մա­տա­կա­րա­րել Ադր­բե­ջա­նին, այդ թվում՝ մեր պա­տա­նի զին­վոր­նե­րի գլխին թափ­վող ֆոս­ֆո­րա­յին զի­նա­տե­սակ­ներ, ա­ռա­ջին հեր­թին բա­րո­յա­կա­նութ­յան դաշ­տում է: Սա­կայն Ա­րամ Զա­վե­նի­չի կու­սա­կից թա­ղա­պե­տից նման նոր­մեր չակն­կա­լե­լով, անց­նենք քա­ղա­քա­կան հար­թութ­յուն:

Այն, որ սույն անձ­նա­վո­րութ­յա­նը ու­ղեկ­ցում էր Ուկ­րաի­նա­յում Հա­յաս­տա­նի դես­պան Վ­լա­դի­միր Կա­րա­պետ­յա­նը, գա­լիս է հու­շե­լու, որ դա պա­տա­հա­կա­նութ­յուն չէր: Թա­ղա­պետն այն կա­տեգոր­իա­յի պաշ­տոն­յան չէ, որ դես­պա­նը նրան ու­ղեկ­ցի, այն էլ՝ նման, մեղմ ա­սած, կաս­կա­ծե­լի այ­ցե­րի ժա­մա­նակ: Գու­մա­րած, թա­ղա­պե­տը նաեւ այն ան­ձը չէ, որ սե­փա­կան նա­խա­ձեռ­նութ­յամբ նման սկան­դա­լա­յին քայ­լե­րի գնա: Այ­սինքն, մեծ չա­փով սխալ­ված չենք լի­նի են­թադ­րե­լով, որ Զա­վե­նի­չը տեղ­յակ էր իր կու­սակ­ցա­կան են­թա­կա­յի այդ քայ­լե­րից, ա­վե­լին, իր հա­մա­ձայ­նութ­յամբ է ե­ղել: Իսկ թե Զա­վե­նիչն ում հրա­հան­գով է գոր­ծում, իր այդ­քան սի­րե­լի ա­մե­րի­կա­ցի­նե­րի՞, հա­յաս­տան­յան վե­րին իշ­խա­նութ­յուն­նե­րի,՞ թե՞ Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տի, ո­րի հետ կոա­լի­ցիա­յի մեջ է, դա էլ է հաս­կա­նալ պետք: Կամ այս­պես. թա­ղա­պե­տին ու­ղեկ­ցող դես­պա­նը եւս հա­զիվ թե իր նա­խա­ձեռ­նութ­յամբ է գնա­ցել նման սկան­դա­լա­յին քայ­լի: Նա ար­դեն պետք է ստա­նար կա´մ Նի­կո­լի ու­ղիղ հրա­հան­գը, կա´մ­ իր ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րի՝ Միր­զո­յան Ա­րո­յի: Այս­պի­սով, ե­թե ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս Նի­կո­լի կող­մից չլի­նի հա­ղոր­դագ­րութ­յուն, թե, գի­տեք, թա­ղա­պետն Ուկ­րաի­նա­յում իր անձ­նա­կան տե­սա­կետ­ներն է հայտ­նել, ոչ թե Հա­յաս­տա­նի կամ երկ­րի մայ­րա­քա­ղա­քի ղե­կա­վա­րութ­յան, ու­րեմն ե­ղել է նրա հրա­հան­գը: Ե­թե նման ակ­նարկ լի­նի, պետք է են­թադ­րել, որ այս­տեղ գոր­ծին խառն­վել է Ա­րոն:

Ա­մեն դեպ­քում, սա հան­գեց­րեց ՌԴ ԱԳՆ-ի բո­ղո­քի նո­տա­յին, թե՝ Մոսկ­վան ոչ բա­րե­կա­մա­կան քայլ է ո­րա­կում Հա­յաս­տա­նի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի այ­ցը ուկ­րաի­նա­կան այդ քա­ղաք, ինչ­պես նաեւ ան­թույ­լատ­րե­լի ար­տա­հայ­տութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի նկատմանբ: «Եր­եւա­նի Նոր-­Նորք վար­չա­կան շրջա­նի ղե­կա­վար Տիգ­րան Տեր-­Մար­գար­յա­նի եւ Ուկ­րաի­նա­յում ՀՀ դես­պան Վ­լա­դի­միր Կա­րա­պետ­յա­նի այ­ցը Բու­չա քա­ղաք պաշ­տո­նա­կան Եր­եւա­նի բա­ցա­հայտ ոչ բա­րե­կա­մա­կան քայլ ենք հա­մա­րում։ Մեզ ան­հանգս­տաց­նում է Ուկ­րաի­նա­յի ԶՈւ–ի կա­րիք­նե­րին նրանց կող­մից օգ­նութ­յուն տրա­մադ­րե­լը եւ­ այն­տեղ Ռու­սաս­տա­նի դեմ ար­ված ա­նըն­դու­նե­լի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը»,- ա­սել է ՌԴ ԱԳՆ պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցի­չը։

Ու այս­տեղ շատ պարզ հարց կա. իսկ ի՞նչ շա­հեց Հա­յաս­տա­նը Զա­վե­նի­չի են­թա­կայի նման ա­րարք­նե­րից, ով, ի դեպ, հի­մա էլ պնդում է, թե պետք ե­ղավ, է­լի կվա­զի Ուկ­րաի­նա: Այն, որ երկ­րի հա­մար սա հեր­թա­կան հար­վածն է, դա էն գլխից էլ պարզ է: Որ սա այս պա­հին ա­մե­նա­շա­տը ձեռն­տու է անգ­լո­սաք­սե­րին, ան­կախ նրա­նից, թե նրանց որ մի մանկ­լա­վի­կի մի­ջո­ցով են սույն թա­ղա­պե­տին հանձ­նա­րա­րել այդ ա­վանտ­յու­րան, է­լի դժվար չէ նկա­տել: Բայց ին­չո՞ւ հենց այս պա­հին…

Ա­հա այս ֆո­նին ֆիք­սենք, որ նա­խօ­րեին Պետ­դեպն ա­նոն­սա­վո­րեց, որ Հա­յաս­տան է այ­ցե­լե­լու ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րի՝ Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կան Ջեյմս Օ' Բ­րա­յե­նը։ «Պետ­քար­տու­ղա­րի օգ­նա­կան Օ'Բ­րա­յե­նը կհան­դի­պի կա­ռա­վա­րութ­յան բարձ­րաս­տի­ճան պաշ­տոն­յա­նե­րի հետ՝ քննար­կե­լու Միաց­յալ Նա­հանգ­նե­րի ա­ջակ­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի միջեւ տեւա­կան ու ար­ժա­նա­պա­տիվ խա­ղա­ղութ­յան հա­մա­ձայ­նագ­րի ա­ռա­ջըն­թա­ցին, նե­րառ­յալ Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը որ­պես սահ­մա­նա­զատ­ման հիմք օգ­տա­գոր­ծե­լը»:

­Տա­րօ­րի­նակ թե­մա է: Դա­տե­լով Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յու­նն­երից, սահ­մա­նա­զա­տում կոչ­վա­ծի տակ Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կա­գի­րը որ­պես հիմք դնելն ար­դեն ո­րոշ­ված բան է: Ե­թե ո­րոշ­ված է, ա­պա Օ'Բ­րա­յենն էլ ի՞նչ «ա­ռա­ջըն­թաց» պետք է այս հար­ցով ա­պա­հո­վի:

­Բա­ցի այդ, դա­տե­լով ինչ­պես Ա­րո­յի, այն­պես էլ Բայ­րա­մո­վի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, ա­ռանց Օ'Բ­րա­յե­նի մաս­նակ­ցութ­յան էլ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է: «Օ­րեր ա­ռաջ նոր նա­խա­գիծ ստա­ցանք Հա­յաս­տա­նից։ Ն­շեմ, որ հա­մա­ձայ­նագ­րի նա­խագ­ծի վե­րա­բեր­յալ ա­վե­լի քիչ հար­ցեր են բաց մնում», վեր­ջերս հայտ­նեց Բայ­րա­մո­վը: Այ­սինքն, ե­թե այս հար­ցում եւս ակ­տիվ շարժ կա, էլ ի՞նչ խնդիր է պատ­րաստ­վում լու­ծել ա­մե­րի­կա­ցի պաշ­տոն­յան: Կարճ ա­սած, նրա հա­յաս­տան­յան այս այ­ցը, այն էլ՝ ներ­կա խա­ռը վի­ճա­կում ե­րեք օ­րով, գո­նե հռչակ­ված նպա­տակ­նե­րից դա­տե­լով, պար­զա­պես ա­նի­մաստ է: Բայց գա­լիս է, իսկ դա նշա­նա­կում է, որ «տա­կից» այլ հար­ցեր պետք է լու­ծի:

Եվ ա­հա այս­տեղ կրկնենք, որ Նի­կո­լը վեր­ջին ժա­մա­նակ­ներս «տա­րօ­րի­նակ» ակ­տի­վութ­յուն է ցու­ցա­բե­րում ռուս­նե­րի ուղ­ղութ­յամբ. գ­նաց Մոսկ­վա, Ռու­սաս­տա­նից ստա­ցել են հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­ման­նե­րի խորհր­դա­յին քար­տեզ­նե­րը: Օ­րերս էլ նո­րից խո­սեց Պու­տի­նի հետ, եւ կան տա­րած­ված լու­րեր, որ ՌԴ նա­խա­գա­հը մի քա­նի պայ­ման է ներ­կա­յաց­րել Նի­կո­լին:

Այս­քանն էլ հե­րիք չէ, նա­խօ­րեին ՌԴ փո­խարտ­գործ­նա­խա­րար Գա­լու­զի­նը հայ­տա­րա­րեց, թե՝ Մոսկ­վան վե­րա­հաս­տա­տում է իր պատ­րաս­տա­կա­մութ­յունն ա­ջակ­ցե­լու Եր­եւա­նի եւ Բաք­վի հաշ­տեց­մա­նը։ «Մոսկ­վան ար­դեն եր­կու ան­գամ՝ 2023 թվա­կա­նի մա­յի­սին եւ հու­լի­սին, ըն­դու­նել է Բաք­վի եւ Եր­եւա­նի միջեւ խա­ղաղ բա­նակ­ցութ­յուն­նե­րի փու­լե­րը։ Մենք պատ­րաստ ենք շա­րու­նա­կել լիար­ժեք ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րել Ռու­սաս­տա­նի եր­կու եղ­բայ­րա­կան ժո­ղո­վուրդ­նե­րի հաշ­տեց­մա­նը, նպաս­տե­լու փո­խըն­դու­նե­լի եւ հա­վա­սա­րակշռ­ված լու­ծում­նե­րի ո­րոն­մա­նը՝ ի նպաստ տա­րա­ծաշր­ջա­նի բո­լոր երկր­նե­րի անվ­տան­գութ­յան ու բար­գա­վաճ­ման»,- նշել է դի­վա­նա­գե­տը։

­Միա­ժա­մա­նակ նա նաեւ ող­ջու­նե­լի հա­մա­րեց Աս­տա­նա­յի դե­րը հայ-ադր­բե­ջա­նա­կան շփում­նե­րի հա­մար հար­թակ տրա­մադ­րե­լու հար­ցում. «Կար­եւոր է, որ նման հան­դի­պում­նե­րը հա­մա­հունչ են 2020-2022 թվա­կան­նե­րի ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րին, ո­րոնք, բա­ցի խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի կնքու­մից, նա­խա­տե­սում են Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի միջեւ տրանս­պոր­տա­յին եւ տն­տե­սա­կան կա­պե­րի ա­պաշր­ջա­փա­կում, հա­մա­տեղ սահ­մա­նի սահ­մա­նա­զա­տում»:

Այս­պի­սով, Վա­շինգ­տո­նում մտա­ծում են, որ Նի­կո­լը կա­րող է ի­րենց թի­կուն­քում «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի՞ր» կնքել՝ ել­նե­լով Ռու­սաս­տան-­Հա­յաս­տան-Ադր­բե­ջան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դրույթ­նե­րից: Ու ո­րո­շել են տա­րաբ­նույթ ա­վանտ­յու­րա­նե­րով շա­րու­նա­կել վա­տաց­նե՞լ հայ-ռու­սա­կան շփում­նե­րը, ու Օ'Բ­րա­յե­նին էլ ու­ղար­կում են հեր­թա­կան ան­գամ Նի­կո­լի «վա­խը բռնե­լո՞ւ»: Կար­ծես թե շատ նման է դրան:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում