«Ռեալ Սոսյեդադը» հետևել է Գեորգի Հարությունյանի խաղին
Սպորտ
Իսպանական «Ռեալ Սոսյեդադը» մի քանի ամիս առաջ հետևել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանի խաղին, այս մասին տեղեկացնում է Metaratings.ru-ը։
Իսպանական ակումբի ներկայացուցիչները խորհրդակցել են գործակալների և միջնորդների հետ, ինչպես նաև տեղեկություններ հավաքել խաղացողի մասին։ Ըստ աղբյուրի՝Գեորգին հայտնվել է իսպանական ակումբի շորթ լիստում, սակայն ակումբի հիմնական տրանսֆերային նպատակը չէ, քանի որ ֆուտբոլիստը բավարար խաղային պրակտիկա չունի «Կրասնոդարի» կազմում։ Ուստի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Հարությունյանի տեղափոխությունը «Ռեալ Սոսյեդադ» քիչ հավանական է։
https://iravunk.com/sim/?p=285599&l=am/