Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի. Կարեն Իգիթյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Հայկական նախագծի» համահիմնադիր, կովկասագետ ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆԸ։

«ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՇԱՏ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐ Է»

— Պարոն Իգիթյան, Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը որքանո՞վ է անհանգստացնում Ադրբեջանին։

Ադրբեջանին անհանգստացնում է յուրաքանչյուր քաղաքական ուժ Հայաստանում, որը կարող է դեմ լինել միակողմանի զիջումներին։ Այսինքն, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգված է` Ադրբեջանում միանգամից անհանգստանում են, քանի որ Փաշինյանի կառավարությունն իրենց համար շատ արժեքավոր գործընկեր է, ում հետ իրենք համագործակցում են եւ հասնում իրենց նպատակներին։

Ներկա իրավիճակը, Ձեր գնահատմամբ` հղի՞ է նոր ռազմական գործողությունների վտանգով:

Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է նոր պատերազմի։ Եթե մենք հետ նայենք, ապա 2020 թվականից հետո կտեսնենք, որ այն ժամանակ ասվում էր, թե հարցը լուծվել է, խաղաղության դարաշրջան է եւ այլն։ Մինչդեռ Ադրբեջանը մինչ այժմ շարունակում է ամեն տարի միայն ավելացնել իր ռազմական բյուջեն եւ ակնհայտորեն պատրաստվում է նոր ագրեսիայի։ Դրա վառ ապացույցն այն է, երբ ամեն տարի մենք տեսնում ենք, որ այդ ագրեսիաները նրանք իրականացնում են։ 2021 թվականի մայիսին եւ նոյեմբերին օկուպացրին Հայաստանի տարածքները, 2022 թվականին արդեն սկսեցին գործողություններն Արցախում։ Ինչպես գիտենք, 2022 թվականի սեպտեմբերին մեծ պատերազմ սկսվեց. Ջերմուկի պատերազմը։ Սյունիքում էլ է եղել, եւ կրկին մեծ տարածքներ օկուպացրին։ Համեմատության համար նշեմ, որ այդ ժամանակ մեր մարդկային զոհերը երեք անգամ առավել շատ էին, քան ապրիլյանի ժամանակ։ 2023 թվականին նաեւ տեղի ունեցավ Արցախի վրա կրկին հարձակումը եւ հայաթափումը։ Սա, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանն էր։ Այժմ նույնկերպ Ադրբեջանը պլանավորում է շարունակել։

Ի դեպ, այստեղ էլ պետք է շեշտենք, որ Ադրբեջանն այդ գործողությունների ժամանակ հստակ ուներ պայմանավորվածություններ՝ նման բան չանել։ Վերջինս պարտավորված էր ուժ չկիրառել, նոր ագրեսիաներ չսկսել եւ այլն, եւ այլն։ Մինչդեռ իրենց պլանները նրանք չէին փոխում, այլ պլանավորում էին եւ հենց պլանավորածն էլ իրականացրին։ Այժմ կրկին մենք տեսնում ենք, որ նույն գործընթացն են նրանք շարունակում կիրառել։ Իրենք առանց որեւէ մի կրակոցի` ստանում են հայկական տարածքներ եւ դիրքեր։ Անգամ Ալիեւն է ասում. «Եվ այսպես էլ լինելու է, մենք գնալու ենք առաջ»։

«ՀՀ ՇԱՀԱԿԻՑ ԵՎ ԴԱՇՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՉՏԱՆ ՆՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱԳՐԵՍԻԱՆ»

Այս պարագայում ինչպիսի՞ այլընտրանք պետք է առաջարկվի Հայաստանի կողմից, եթե, օրինակ, հնարավոր լինի հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։

— Պետք է ձեւավորվի նոր մի կառավարություն, որը կունենա քաղաքական էլիտայի աջակցությունը, ինչ-որ չափով Բագրատ սրբազանի շարժումը, որն իր մոտ ստացվում է։ Երկրորդ հերթին պետք է նշեմ, որ այն տիրող իրավիճակը, որի մեջ այժմ գտնվում է Հայաստանը, ՀՀ շահակից եւ դաշնակից երկրները պետք է թույլ չտան նոր ադրբեջանական ագրեսիան։ Սա շատ կարեւոր է, քանի որ ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Փաշինյանի սպառնալիքները, որոնք իրենք հնչեցնում են հայ ժողովրդին՝ այն է, որ եթե Փաշինյանը չլինի, ապա կլինի պատերազմ, սա պետք է միաժամանակ կասեցվի։

Կա՞ն մտավախություններ, որ առաջիկայում իրավիճակն առավել քան վատթարացման կարող է գնալ։

— Էլի եմ ասում` Ադրբեջանի պլանները չեն փոխվել, այլ ընդհակառակը՝ Ադրբեջանն այժմ քիչ-քիչ ստանում է այն, ինչ ինքն ուզում է, այսպես կոչված, խաղաղ ճանապարհով։ Այսինքն, առանց ուժի կիրառման, սակայն ուժի սպառնալիքով։ Դեռեւս շարունակելու են այս գործողությունները, քանի որ պետք է հասկանանք, որ Ադրբեջանում տասնամյակներ շարունակ քարոզվում է ագրեսիա հայերի նկատմամբ` դպրոցական մակարդակից ընդհուպ  ակադեմիա ու մինչև երկրի ղեկավարություն։ Վերջիններս նշում են, որ հայերն այստեղ եկած ազգ են, բոլոր տարածքներն ադրբեջանական են եւ պետք է լինեն ադրբեջանական։ Պետք է նկատել, որ նրանց նպատակները լիովին պարզ են։

— Վերջին օրերին նաեւ ակտիվ կերպով քննարկվում է, թե Գեղարքունիքի մարզից 12 դիրք արդեն հանձնվել է Ադրբեջանին։ Որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:

-Խոսակցությունները, որոնք շրջանառվում էին 12 դիրքերի հանձման մասին, որոշ ժամանակ անց հերքվել են։ Սակայն մյուս կողմից պետք է նաեւ նկատի ունենանք, որ այդ ամենն այս պահին եթե հերքվել է, ապա դա չի նշանակում, որ նման նպատակ չունի Ադրբեջանը, կամ նման խոսակցություն չկա Հայաստանի գործող իշխանության ներկայացուցիչների եւ Ադրբեջանի իշխանության ներկայացուցիչների միջեւ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում