Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
ՍպորտԹենիսի WTA վարկանիշային աղյուսակի 78-րդ համար Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
«Այո, Էլինա Ավանեսյանը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո: Սակայն դեռևս ոչինչ պաշտոնական չէ: Սպասում ենք, որ ստանա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, որ ամեն ինչ պաշտոնական լինի»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Էլինա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Դաշնությունում։

