Շարժական զուգարան է՞լ չունեք
ՀասարակությունԴեմիրճյան փողոցի Կոմպոզիտորների տան հատվածում կուտակված է մոտ 2000 ոստիկան, ընդ որում, դրանք չունեն ոչ մի հնարավարություն բնական կարիքները հոգալու համար: Արդյունքում, շենքերի մուտքերը, բակերը, պատերը վեր են ածվել հասարակական զուգարանների: Փողոցում սարսափելի հոտ է ընկել: Բնակիչները չեն կարողանում բացել պատուհանները: Դրան գումարած, հերթական անգամ այդ փողոցում վթարվել է կոյուղին եւ ջրերը դուրս են գալիս փողոց՝ լրացնելով տարածքի հակասանիտարական վիճակը: Նշենք, որ կոյուղին այդ փողոցում վթարվում է ամիսը երկու անգամ հաճախականությամբ եւ որեւէ նորմալ կերպ այն չի վերանորոգվում: Մնում է զարմանալ, որ ոստիականության ղեկավարության համար անհասանելի են դարձել շարժական զուգարանները, որոնցով կարելի էր ապահովել իրենց բազմահազար զորքը եւ Երեւանի կենտրոնը չվերածել զզվելի հասարակական զուգարանի:

