ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԵՑԻ ԱՆՎԱՆԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻԿ ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Այսօր, հունիսի 9-ը, Գյումրեցի անվանի ծանրամարտիկ, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ծննդյան օրն է, 36-րդ տարեդարձն է նշում։

Տիգրանը ծանրամարտով սկսել է զբաղվել 11 տարեկանից։ 13 տարեկանում նա արդեն ծանրամարտի Հայաստանի չեմպիոն էր։ Iravunk. com - ի մարզական թղթակիցը զրուցել է օրվա հոբելյարի հետ։

- Շնորհավորում ենք, Տիգրան, ծննդյան տարեդարձի առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։

- Որպես հիշարժան հաղթանակ, հատկապես որը կարող ես առանձնացնել քո մարզական կարիերայից։

- Ամենաանմոռանալի հաղթանակս Թուրքիայի Անթալիա քաղաքում եմ գրանցել 2010 թվականին։ Իմ մարզական կարիերայի ամենամեծ ու արժեքավոր նվաճումն էր դա, որովհետև 21 տարի մեր երկիրը տղամարդկանց պայքարում չէր ունեցել որևէ չեմպիոն, իսկ մրցաշարը Թուրքիայում էր անցկացվում։ Շատ աննկարագրելի զգացողություններ ունեցա, որ ինձ հաջողվեց վերջապես կոտրել սառույցը ու Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել։

Ցավոք, Աշխարհի առաջնությունից առաջ երկրային կյանքից հեռացավ իմ անձնական և հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը, իսկապես շատ ծանր կորուստ էր բոլորիս համար, քանի որ ամբողջ մարզական ճանապարհը միասին ենք անցել։ Հաղթանակս նվիրեցի մարզչիս պայծառ հիշատակին։ Մաղթում եմ, որ մեր մարզիկների նվաճումները լինեն շարունակական։ Ամենակարևորը այն է, որ այս մարզաձևը ծանրամարտը պահում է իր բարձր մակարդակը, տարեցտարի ավելանում է այս մարզաձևի հանդեպ հետաքրքրությունը և ես լիահույս եմ, որ Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին, այս տարի կունենանք նաև հաղթող։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում