Անհեթեթություն է. «Այաքսից» արձագանքել են Սպերցյանի տրանսֆերի մասին լուրերին
ՍպորտԻնսայդեր Ռուդի Գալետին տեղեկություն էր հայտնել, որ Ամստերդամի «Այաքսը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի շուրջ բանակցություններ է սկսելու ռուսական «Կրասնոդարի» հետ։ Հոլանդական ակումբի դիտորդական խորհրդի նախագահ Միխայել վան Պրագը, սակայն, հերքել է այդ լուրը.
«Սրանք բոլորը հեքիաթներ են, վերջ: Այսօր առավոտյան համացանցում կարդացի, որ մենք աշխատում ենք այդ ֆուտբոլիստի տրանսֆերն իրականացնելու ուղղությամբ: Դա ճիշտ չէ, անհեթեթություն է»,- Վան Պրագի խոսքը մեջբերում է Ajax Showtime-ը:

