«ԿԱՇԽԱՏԵՄ ԼԱՎ ՊԱՐԱՊԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՀԵՏԱԳԱ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՆ ՀԱՍՆԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՄԻՍԱԿ ՏԵՓԱՆՅԱՆ

Սպորտ

 

Iravunk. com - ի մարզական թղթակիցը, բացառիկ զրույց է ունեցել Խորվաթիայի Պորոշ քաղաքում կայացած Բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած, փոխչեմպիոնի տիտղոսին արժանացած, կաշվե ձեռնոցի մարտիկ, ծնունդով Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ գյուղից ՄԻՍԱԿ ՏԵՓԱՆՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.

- Հանդես եկա գերծանր +92 կգ քաշային կարգում։ Ընդհանուր երեք մենամարտ ունեցա ։Սկզբից հաղթեցի Սլովակիայի ներկայացուցչին, կիսաեզրափակչում էլ մենամարտեցի Լիտվացի մրցակցիս հետ ու հաղթեցի, ափսոս եզրափակչում պարտվեցի Իռլանդիայի ներկայացուցչին։ Այս մրցաշարից առաջ էլ Ռումինիայում կայացած միջազգային առաջնության ժամանակ բրոնզե մեդալ եմ նվաճել։ Կաշխատեմ լավ պարապել, որպեսզի հետագա մրցաշարերում ոսկե մեդալին հասնեմ ։

- Միսակ, իսկ ինչ ես մտածում այն պահին, երբ ռինգ ես դուրս գալիս։

- Մտածում եմ միայն հաղթանակի, լավ մենամարտ ցույց տալու մասին։ Անձնական մարզիչս Արման Հովիկյանն է։

Իսկ ահա Միսակի անձնական մարզիչը ԱՐՄԱՆ ՀՈՎԻԿՅԱՆԸ, այսպես բնութագրեց իր սանին.

- Միսակը շատ լավ մարզիկ է, շատ մեծ պոտենցիալ ունի, շատ աշխատասեր, նպատակասլաց բռնցքամարտիկ է։ Ես շատ գոհ եմ նրա ցուցաբերած արդյունքից, քանի որ նա առաջին անգամ էր մասնակցում նման մեծ մասշտաբով մրցաշարի ու արծաթե մեդալ նվաճեց, դա շատ մեծ արդյունք եմ համարում ։ Ես շատ մեծ հույսեր եմ կապում Միսակի հետ, նրա նվաճումների մասին դեռ շատ կլսենք աշխարհի տարբեր հարթակներից։ Շուտով Հունգարիայում մեծ մրցաշարի ենք մասնակցելու, իսկ հոկտեմբերին կլինի երիտասարդների Աշխարհի առաջնությունը, հուսով եմ, որ ամեն ինչ լավ կստացվի։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում