Արևը հարվածել է Երկրին ծանր մասնիկներով
ՀասարակությունՌուսաստանի Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը զեկուցել է Երկրի վրա արևի հազվագյուտ ազդեցության մասին։ Ծանր մասնիկները մեր մոլորակ են հասել մայիսի 8-ի առավոտյան ժամը 6-ին: Հոսքերը կբարձրանան մինչև երեք օր:
«Երկրին հարվածել են Արեգակի ծանր մասնիկները, հիմնականում՝ շատ բարձր էներգիայի պրոտոնները:
Նման հարվածները բավականին հազվադեպ երեւույթ են: Եթե մասնիկների էներգիան վերածենք ջերմաստիճանի, ապա այն կհամապատասխանի մոտ մեկ միլիարդ աստիճանի կարգին։
Ներկայումս այդ էներգիաների մասնիկների հոսքերը նորմալ արժեքների համեմատ ավելացել են մոտավորապես 10 հազար անգամ և կմնան նույն մակարդակի վրա առնվազն ևս 2-3 օր:
Երկրի մերձակայքում ճառագայթային ֆոնն այժմ չափազանց հեգատիվ է. կարելի է միայն ցավակցել արբանյակներին: Երկու օրից չի կարելի բացառել մագնիսական փոթորիկներով պլազմայի հարվածը։ Պլազմային ամպերը մոտավորապես այդքան ժամանակ են պահանջում Երկիր հասնելու համար, ի տարբերություն պրոտոնների, որոնք նման էներգիաներով, լույսի արագությունից մի քանի անգամ ցածր արագությամբ, հասնում են Երկիր մոտ մեկ ժամում», - ասաց Բոգաչովը:

