Երեսպաշտություն է, ինչո՞ւ են լուռ արեւմտյան դեսպանատները. «Կամք»-ը բողոքի ակցիաներ իրականացրեց

Տեսանյութեր

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը «Ո՛չ երկակի ստանդարտներին» եւ «Հերի՛ք է լռեք» կոչերով բողոքի ակցիաներ իրականացրեց Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի դեսպանատների դիմաց: «Կամք»-ականները նաեւ բաց նամակներ հանձնեց դեսպանություններին՝ դատապարտելով նրանց քար լռությունը:

«Ակնհայտ քաղաքական հետապնդման օրինակ է «Կամք»  հասարակական նախաձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի խստացված ռեժիմով տնային կալանքի ենթարկելը, որի  նպատակը մեկն է՝ մեկուսացնել քաղաքական գործընթացներից: Հիշատակության արժանի է Ամենայն Հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելը, Բագրատ սրբազանին՝ Աբովյան փողոցում եւ ԱԳՆ շենքի մոտ քաշքշելը, Ազգային ժողովի պատգամավոր Աշոտ Սիմոնյանին  40 ոստիկաններով ծեծի ենթարկելը, արտգործնախարարության մոտ նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին բռնության ենթարկելը եւ կալանավորելը», - ընդգծեց «Կամք»-ական, 44 օրյա պատերազմի մասնակից ԱՐՄԱՆ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ:

Ա. Մխիթարյանն ընդգծեց, որ երբ երկրի ղեկավարը վերոնշյալ պետությունների դրածոն է լինում, իրենք աչք են փակում տեղի ունեցողի վրա եւ երկակի ստանդարտներով են շարժվում, իսկ իրենց իսկ հռչակած արժեքներին, իրենք էլ չեն հավատում եւ օգտագործում են այն ժամանակ, երբ իրենց է պետք:

«Ներկայումս իրականացվում է սահմանազատում եւ սահմանագծում անվանված հակաիրավական գործընթացը, որն ակնհայտորեն իրականացվում է Ադրբեջանի կողմից ուժի եւ ուժի սպառնալիքի ներքո: Հաշվի առնելով այդ ամենը՝ քաղաքացիներն իրենց բողոքն են արտահայտում՝ խաղաղ գործողությունների միջոցով իրացնելով իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը: Դրան ի պատասխան Հայաստանի գործող իշխանությունը ոստիկանական ուժերի միջոցով կիրառում է  անհամաչափ բռնի ուժ», - ընդգծեց «Կամք»-ական ՄԻՆԱՍ ՆՈՎՇԱԴՅԱՆԸ:

Ըստ Մ. Նովշադյանի, այս ակցիաները նպատակ ունեն բացահայատելու, թե ինչու են լուռ այն դեսպանատները, որոնք ժամանակին անընդհատ միջամտում էին մեր երկրի ներքին գործերին՝ մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության անվան տակ:

«Մենք հատուկ գնացինք այն դեսպանատները, որոնք, ասենք, համապետական ընտրության մեկ ավել քվեաթերթիկի դեպքում կամ ոստիկանի կոպիտ վերաբերմունքի համար ասուլիս էին հրավիրում, միջամտում էին երկրի ներքին գործերին: Մինչդեռ 2018 թվականից հետո՝ նկատում ենք, որ այս մարդիկ ուղղակի լուռ են, ձայն չեն հանում: Սա ցույց է տալիս, որ իրենց հռչակած ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության մասին արժեքները, որոնց համար նրանք միջամտում էին մեր երկրի ներքին գործերին, ուղղակի, կեղծ են: Իրենց արածը մինչեւ հիմա եղել է երեսպաշտություն: Եթե երկրի  ղեկավարն իրենց ցանկալի դրածոն չէ, իրենք կմիջամտեն, բայց եթե իրենց  դրածոն է, ուղղակի, աչք են փակում, ու սա արդեն ճչացող երեւույթ է», - եզրափակելով խոսքը՝ ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ կառավարության դիմաց «Կամք»-ականների դեմ մի ՔՊ-ականի կողմից կազմակերպված սադրանքից հետո՝ Վ. Չախալյանը բերման էր ենթարկվել, ապա՝ կալանավորվել: Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց՝ երկու ամսյա տնային կալանք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում