«Նապոլին»` Սպերցյանի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին
Սպորտ«Նապոլիի» մարզական տնօրեն Ջովանի Մաննան մեկնաբանել է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ իտալական ակումբի հետաքրքրության մասին տեղեկությունը.
«Այս պահին մենք Սպերցյանի նկատմամբ հետաքրքրություն չունենք»,- Մաննայի խոսքն է մեջբերել Sport24-ը։

