«3։0 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ՈՒ ՆՎԱՃԵՑԻ ՉԵՄՊԻՈՆԱԿԱՆ ԳՈՏԻՆ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՊՐՈՖԵՍԻՆԱԼ ՄԱՐԶԻԿ, ՄԱՐԶԻՉ ՊԱՐԳԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Սպորտ

Վերջերս, ԱՄՆ Լոս - Անջելես քաղաքում կայացած պրոֆեսիոնալ խառը մենամարտերի /MMA / երեկոյի ժամանակ, փայլուն հաղթանակ է տոնել ու չեմպիոնական գոտին նվաճել, հայազգի պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, UNF լիգայի MMA չեմպիոն ՊԱՐԳԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։

Iravunk. com - ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու  բացառիկ զրույց ունեցել օվկիանոսից այն կողմ գտնվող, հեռավոր ԱՄՆ -ում բնակվող մեր հայրենակցի հետ։

- Շնորհավորում ենք Պարգև հաղթանակի, չեմպիոնական գոտին նվաճելու առթիվ, նորանոր հաղթանակներ մաղթում։

- Շատ շնորհակալ եմ ։Մրցաշարը շատ լավ անցավ։ Ես շատ լավ էի պատրաստվել այս մենամարտին, սա շատ կարևոր մենամարտ էր ինձ համար։ Մրցակիցս տեղացի ամերիկացի մարզիկ էր ու շատ լավ մենամարտ ստացվեց, հաղթեցի 3։0 հաշվով ու նվաճեցի չեմպիոնական գոտին։

- Ինչ կտա քեզ այս նվաճումը։

- Սրանով ես թոփ 20-ի մեջ եմ արդեն Կալիֆոռնիայում։ Շատ աննկարագրելի զգացողություններ առաջացան  հաղթանակից հետո։ Չնայած, բնակվում եմ ԱՄՆ - ում, սակայն այստեղ միշտ ծածանում եմ մեր երկրի դրոշը ու երբեք չեմ մոռանում իմ հայրենիքը։ Հաղթանակս նվիրում եմ Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում անմահացած մեր բոլոր հերոսներին։

- Պարգև, հետաքրքիր է, թե որ տարիքից ես սկսել զբաղվել սպորտով ։

-6 տարեկանից, սկզբից կարատե, կարատեի Հայաստանի չեմպիոն եմ, Սև գոտի առաջին Դան, ապա ազատ ոճի ըմբշամարտ, հետո արդեն ԱՄՆ - ում խառը մենամարտեր /MMA /։ 2 տարի առաջ եմ եկել ԱՄՆ, այստեղ շատ լավ պայմաններ կան սպորտով զբաղվելու և առաջ գնալու համար։ Մասնակցել եմ նաև Գրեփլինգի միջազգային մրցաշարերի, եզրափակչում հաղթել թուրք մրցակցի։ Նշեմ, որ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքում զբաղվում եմ նաև մարզչական գործունեությամբ, այստեղ բազմաթիվ սաներ ունեմ, ովքեր հայ են։ Նրանց եմ փոխանցում տարիների ընթացքում իմ կուտակած մարզական փորձը, հմտությունները, կարողությունները։ Իմ ամենամեծ երազանքն է դառնալ UFC - վարկածով չեմպիոն։

- Հետագա ծրագրերի մատին ինչ կասես։

- Հուլիսի 6-ին ևս կմասնակցեմ միջազգային մրցաշարի, հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի։ - Շնորհակալություն, Պարգև, մեզ ժամանակ տրամադրելու համար։

֊ Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում