Մարդիկ Բագրատ Սրբազանից հստակ ծրագիր ու հայեցակարգ են սպասում. քաղաքագետ

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի դեմ ցանկացած պայքար կարեւոր է, քանի որ պետք է ցույց տալ, որ ժողովուրդն ու Փաշինյանը մեկ ամբողջություն չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ՝ անդրադառնալով Տ. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած սրբազան շարժմանը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն ու իր թիմը վերջապես պետք է հասկանան, որ վարչապետի հրաժարականի պահանջով լեցուն հրապարակը ցուցիչ է, որ ներկայիս իշխանությունը եւ իշխանական կուսակցությունը սպառել  են ժողովրդի վստահությունը։

«Հետխորհրդային Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ժողովուրդը համախմբվեց ոչ թե քաղաքական կամ հասարակական գործչի, այլ հոգեւորականության ներկայացուցչի շուրջ, որը նույնականացվում է հայի ինքնության հիմնարար տարրերից մեկի՝ Հայ Առաքելական Եկեղեցու հետ։ Շարժմանը նպաստում է նաեւ այն, որ 2018 թվականից սկսած Փաշինյանն ու իր կողմնակիցները ակտիվ պայքար են մղում եկեղեցու դեմ»,- ասաց Ղուկասյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը նաեւ լուրջ սխալներ է թույլ տալիս:

«Մայիսի 9-ին Հանրապետության հրապարակում Փաշինյանի ժամանակաշրջանի համար ռեկորդային թվով ցուցարարներ էին հավաքվել։ Ժողովուրդը կոնկրետ գործողությունների ծրագրի էր սպասում, փոխարենը Բագրատ Սրբազանը նրանց տուն ուղարկեց։ Շատերը գնացին ու չվերադարձան։ Այդ պահից բողոքի ակցիաները սկսեցին մարդկանց թվաքանակով նվազել»,- մատնանշեց քաղաքագետը։

Բացի այս, շարունակեց նա, Բագրատ Սրբազանն իր շուրջ է հավաքել նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, որոնց ժողովուրդը չի սատարում։ Եվ այս գործոնը նույնպես բացասաբար է անդրադառնում բողոքի ցույցերի հեռանկարների վրա։

Արման Ղուկասյանը հատուկ ընդգծեց, որ նույն պլանը կրկնելը, որով Փաշինյանը 6 տարի առաջ եկավ իշխանության, լավագույն տարբերակը չէ եւ դժվար թե երկրորդ անգամ աշխատի. «Ժողովուրդը հոգնել է Փաշինյանի հրաժարականի դեկլարատիվ պահանջներից: Այո՛, Փաշինյանն այսօր չափազանց ոչ պոպուլյար գործիչ է, բայց Բագրատ Սրբազանի պայքարն իշխանության դեմ՝ առանց Հայաստանի ապագայի հստակ հայեցակարգի ներկայացման, վստահություն չի ներշնչում ճնշող մեծամասնությանը։ Մարդիկ նրանից եւ հնարավոր նոր կառավարությունից  սպասում են երկիրը ճգնաժամից դուրս բերելու հստակ ծրագիր, սակայն Սրբազանը դա չներկայացրեց։ Բայց հենց դա էր պահանջվում հանրահավաքի առաջին իսկ օրը»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությանը՝ բանախոսը նշեց, որ նա շարունակում է վարել Հայաստանի շահերից չբխող արտաքին քաղաքականություն։ Եվ ակնհայտ է, որ երկիրը չի կարող գնալ որեւէ ճանապարհով, որը պայմանականորեն կարելի է անվանել «հակաուղի»:

«Այսօր մենք չենք կարող լինել հակառուսական, հակաարեւմտյան, հակաիրանական եւ այլն։ Փաշինյանը ոչ միայն չկարողացավ բարելավել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, այլեւ կարողացավ վատթարացնել հարաբերությունները արտաքին քաղաքական բազմաթիվ խաղացողների հետ։ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում կա որոշակի ճգնաժամ, բայց ես չեմ տեսնում հայկական կողմի կամքը այս իրավիճակը կարգավորելու ի շահ հենց Հայաստանի։ Մեր երկիրը տնտեսապես էապես շահում է Ռուսաստանի եւ ԵԱՏՄ երկրների հետ հարաբերություններից, ինչը հայտարարում են նաեւ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչները։ Մեր շահերից է բխում լավ հարաբերություններ պահպանել նրանց հետ, ումից ունենք տնտեսական լուրջ օգուտներ։ Մենք մեր շահերն ունենք նաեւ արեւմտյան երկրների հետ, եւ իշխանությունների դերը հենց դրանում է, որ աշխատանք տանեն բոլորի հետ, որը բխում է մեր պետության շահերից եւ ոչ թե դառնալ մեծ տերությունների շահերի առճակատման ասպարեզ և մի բան էլ կրակի վրա յուղ լցնել»,- ասաց նա եւ հավելեց, որ ցանկացած քաղաքական ուժ, որը ձգտում է իշխանության, պետք է հստակ ներկայացնի իր ծրագիրը ոչ միայն ներքին խնդիրների լուծման, այլ նաեւ արտաքին ուղենիշների վերաբերյալ, թե ինչպե՞ս ենք կառուցելու հարաբերությունները արտաքին աշխարհի հետ։

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)