«ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱԿԻՑՍ ԱՆՁԱՄԲ ՄՈՏԵՑԱՎ ՈՒ ԱՓՍՈՍԱՆՔ ՀԱՅՏՆԵՑ ՄԵՆԱՄԱՐՏԻ ՉԵՂԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ».ԿԱՐԱՏԵԻ ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՎԱՐԴԱՆ ԱԴԱՄՅԱՆ

Սպորտ

Վերջերս Հայաստանի կյոկուշին կարատեի հավաքականը 15 մեդալ է նվաճել Թուրքիայում կայացած «WKB» վարկածով Եվրոպայի պատանիների, երիտասարդների ու մեծահասակների 7-րդ առաջնությունում։ Հայաստանի թիմը նվաճել է 4 ոսկե, 4 արծաթե և 7 բրոնզե մեդալ։ Ֆեդերացիայի նախագահ ՍՊԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ, Iravunk. com -ի մարզական թղթակցի հետ զրույցում նշեց. - Մեր թիմի կազմում Եվրոպայի չեմպիոններ են հռչակվել ու ոսկե մեդալի արժանացել Ալեն Հովհաննիսյանը, Հովհաննես Մալաջյանը, Սարգիս Հարությունյանը և Տիգրան Ալավերդյանը։ Արծաթե մեդալակիրներ են դարձել Վարդան Ադամյանը, Էմիլ Աբրահամյանը, Վազգեն Գրիգորյանը և Մնացական Նահապետյանը, իսկ Վարազդատ Գասպարյանը, Կարեն Հակոբյանը, Զոհրաբ Մելքոնյանը, Արարատ Մանուկյանը, Էրիկ Ազիզբեկյանը, Նորայր Մուրադյանը և Վարդան Հովհաննիսյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Նշեմ, որ այս մրցաշարին մասնակցում էին 20 երկրի 600-ից ավելի մարզիկներ։ Մենք մրցավայր էինք մեկնել 37 մարզիկով ու 7 մարզիչով։ 37 մարզիկից 15-ը մեդալ են նվաճել, ճիշտ է գերազանց արդյունք չէ, բայց լավ է, կարող էինք ավելին անել, մի փոքր շտապեցին մեր մարզիկները։ Նշեմ, որ ի զարմանս բոլորի, Թուրքիայում ամեն ինչ լավ անցավ, ու մեզ համար որևէ խոչընդոտ չստեղծեցին, այսինքն ուզում եմ ասել, որ սպորտը քաղաքականության հետ չխառնեցին։ Նույնիսկ մեր սպասածից ավելին եղավ, մեր անվտանգությունը պահպանում էին։ Նշեմ ուրախալի փաստի մասին, այս տարի Երևանում կկայանա «WKF» վարկածով կյոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունը։ Իսկ արծաթե մեդալակիր, Աշխարհի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի փոխչեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող ՎԱՐԴԱՆ ԱԴԱՄՅԱՆԸ նշեց. - 1/4 եզրափակչում ուկրաինացի մրցակցի դեմ բավականին ծանր մենամարտ ունեցա։ Հաղթեցի ծանր վնասվածք ստանալով, սակայն իմ կողմից անհավանական որոշում կայացվեց, մենամարտել եզրափակչի ուղեգրի համար այն էլ ղազախ մրցակցի հզոր մարզիկի դեմ։ Մենամարտը, ինչպես և սպասվում էր, ծանր ստացվեց, սակայն հաղթանակ տարա ու մտա եզրափակիչ փուլ։ Եզրափակիչն այդպես էլ չկայացավ բժիշկների խիստ միջամտության արդյունքում, ու միայն դժվարությամբ համաձայնվեցի այս անգամ լինել երկրորդը։ Այս դրվագը անտարբեր չթողեց նաև մրցակից հավաքականներին, նրանք մոտենում ու քաջալերում էին ինձ։ Գլխավոր մրցակիցս անձամբ մոտեցավ ու ափսոսանք հայտնեց մենամարտի չեղարկման համար ու շուտափույթ ապաքինում ցանկացավ։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում