Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես․ «Փաստ»

Մամուլի տեսություն

«Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում անշեղորեն հաջողվող եզակի բաներից մեկն էլ պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր օղակներում շիլաշփոթ ստեղծելն է: Հետևանքը՝ համակարգային շփոթ: Խոսակցական բառուբանով ասած՝ «բարդակ»: Քիչ հույսեր կան, որ քննությունը կպարզի, թե նախօրեին գազաբենզալցակայանի պայթյունի հետ կապված ինչն ինչոց է, բայց հուսանք՝ կպարզի: Մինչ այդ ուշադրություն գրավեց Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի հայտարարությունը, թե՝ «Գազ օիլ» ընկերության այդ լցակայանը օրենքի հետ կապված խնդիրներ է ունեցել ու, իր կարծիքով, այն ենթակա էր փակման: Դրան հետևեց «Գազ օիլ» ՍՊԸ-ի տնօրեն Ռաֆայել Այվազյանի հակադարձ հայտարարությունը, որ իրենց մոտ օրենքի հետ կապված, ինչպես ասում են, «բոլոր թուղթութանաքները տեղում են», որոնք ինքը կներկայացնի:

Նա, ընդհանրապես, կարծում է, որ տեղի ունեցածը պատվեր է, օբյեկտը պայթեցված է: Բայց սրանք իրավապահների պարզելիքն են: Ոչ պակաս էական է պետական կառավարման համակարգի խնդիրը: Ի վերջո, ի՞նչ է նշանակում՝ լցակայանը ենթակա էր փակման: Եթե իսկապես ենթակա էր, ապա ինչո՞ւ փակված չէր: Եթե մարզպետն իրավացի է, ու կայանը գործել է, ապա պարզ է, չէ՞, որ պատասխանատվությունը նաև նրանց վրա է, ովքեր վերահսկողություն պիտի իրականացնեին դյուրավառ նյութերի իրացմամբ, վառելիքի լիցքավորմամբ զբաղվող ընկերության նկատմամբ: Այդ դեպքում, այն էլ՝ կատարվածից հետո, նման հայտարարության իմաստը ո՞րն է: Ախ, հա՜, չէ՞ որ Հայաստանում քպական իշխանություն է, ու հետևաբար՝ ինչ էլ լինի, իրենք մեղավոր չեն: Մեղավոր են նախկինները, Կրեմլը, գազը, բենզինը, այլմոլորակայինները, ով ասես: Փաշինյանի ու նրա ենթակաների կարգախոսն անփոփոխ է. «Եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ մեղավոր չենք ճանաչում»:

Բայց այս դեպքում մեղքը պատկան կառույցների վրայից գցելը հակառակ արդյունքը տվեց: Լավ, եթե ստուգել են, եթե կասեցման ենթակա էր, այդ դեպքում ինչպե՞ս են թույլատրել գործունեությունը: Եթե թույլատրել են, ապա պիտի որ ամեն ինչ համապատասխանե՞ր շահագործման պահանջներին: Եթե համապատասխանել է, ապա ինչպե՞ս տեղի ունեցավ պայթյունը, հրդեհը, նման ծանր հետևանքներով: Պարզ է մի բան. երբ կառավարման համակարգում շփոթ է, նման դժբախտություններն ու աղետներն անխուսափելի են, լինի դա «Սուրմալուի» պայթյունը, գազալցակայանի պայթյունը և այդպես շարունակ»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում