Հայաստանը հաղթեց Ղազախստանին(տեսանյութ)
ՍպորտՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Ղազախստանի թիմի դեմ և հաղթեց 2-1 հաշվով։
Չորրորդ րոպեին Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը, որն այս խաղում հանդես էր գալիս վինգերի դիրքում, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց, ինչից հետո սեփական դարպասը գրավեց մրցակցի 33-ամյա պաշտպան Ալեքսանդր Մարոչկինը։
58-րդ րոպեին Վարազդատ Հարոյանի, Էդգար Սևիկյանի հրաշալի խաղի արդյունքում Վահան Բիչախչյանը հաշիվը դարձրեց 2-0։
Հյուրերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը. մրցավարի ավելացրած 6-րդ րոպեին 11-մետրանոցից գոլի հեղինակ դարձավ Բաուրժան Իսլամխանը։
Հայաստան - Ղազախստան` 2-1 (տեսանյութ)

