«Երևանում առաջիկայում կունենանք Թումո ստուդիաներ կրթական նոր ծրագիր»
Արխիվ 16-20Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսկուքյան էջում գրում է ․
«Երևանում առաջիկայում կունենանք Թումոստուդիաներ կրթական նոր ծրագիր, ինչի առիթով «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գլխավոր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ այսօր համագործակցության հուշագիր ենք ստորագրել։
Շատ կարևոր է, որ այս ծրագիրը մատչելի է լինելու մեր երիտասարդների համար։
Առհասարակ միայն հիացմունքի ու հպարտության զգացողությամբ կարող եմ խոսել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի բացառիկ գործունեության մասին։
Վստահ եմ, որ պատանիների ու երիտասարդների ամենասիրելի կրթական հաստատություններից մեկն է մայրաքաղաքում, որի գործունեությանն աջակցելը մեր պարտքն է»:

