ՈՂԲԵՐԳԱԿԱՆ ԱՎՏՈՎԹԱՐԻ ԶՈՀ Է ԴԱՐՁԵԼ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԹԱԵՔՎԱՆԴՈՅԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉԸ, ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԹԱԵՔՎԱՆԴՈՅԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ
ՍպորտԻնչպես արդեն տեղակացրել էինք, երեկ հունիսի 6-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Գյումրի - Վանաձոր ավտո ճանապարհի Շիրակ - Ջաջուռ հատվածում։ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան գլորվել էր ձորը, 1 զոհ և 1 վիրավոր կար։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը պարզել է, որ ողբերգական ավտովթարից զոհվածը Շիրակի մարզում շատ հարգված, մեծ հեղինակություն վայելած անձնավորություն է ԱՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։ Նա Գյումրիի Օլիմպիական թաեքվանդոյի հիմնադիրն էր, Շիրակի մարզի պատասխանատուն, Գյումրիի համայնքապետարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոցի թաեքվանդոյի մարզիչ ֊մանկավարժը, Գյումրիի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 41 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը։ Վաստակավոր մարզիչ Արա Խաչատրյանը սովորել էր Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտում։ Աշխատել է նաև Գյումրիի անապահով երեխաների թիվ 1 գիշերօթիկ հաստատությունում, Գյումրիի ծերերի տուն ֊ինտերնետում, ինչպես նաև ԵԿՄ ռազմաուսումնական ճամբարում, որպես ֆիզծառայության պետ։ Վերջին առաջնությունը, որին նա ներկա է եղել Թաեքվանդոյի «Արմ ֊Մար» ակումբի բաց առաջնությունն էր/«Արմեն Մարտիրոսյանի գավաթ» /Երևանի «Դինամո» մարզական համալիրում էր ։Վերջերս, մայիսի 27֊ին լրացել էր Խաչատրյանի ծննդյան 49֊ամյակը ։Գյումրիի թիվ 41 դպրոցի կոլեկտիվից մեզ խորը ցավով հայտնեցին, որ շատ սիրված ու հարգված, շատ բարի հիանալի անձնավորություն էր Արա Խաչատրյանը։
«Ամենապայծառ գույնը պակասեց թիվ 41 դպրոցի գունապնակից, ամենապայծառ շողը խամրեց... Մեր ընկեր Արան, թաեքվանդոյի Արան, մեր լավ ընկերը եղբայրը, մեր հարազատը...
Մի խորը դաջվածք, մի մնայուն ու արժանապատիվ հետք թողեց դպրոցի, Գյումրի քաղաքի, ողջ աշխարհի վրա, շատ մեծ ցավ ու վերք, իրեն ճանաչողների հոգիներում ։Դու միշտ մեզ հետ ես լինելու, Արա ջան, քո հումորով, զրնգուն ծիծաղով, քո վաստակով, քո եզակի մարդ տեսակով ու մեզ ուղեկցող գեղեցիկ ու բարի հիշողություններով»։
Նշեմ, որ ինձ էլ է բախտ վիճակվել Գյումրիում հանդիպել վաստակավոր մարզչի հետ, նա ինձ մեծ ուրախությամբ պատմում էր իր սաների գրանցած հաջողությունների, նվաճումների մասին, ցավոք հեռացավ մեզանից։Ցավակցում ենք հարազատներին, սաներին, ընկերներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

