«Ֆիորենտինան»` Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին
ՍպորտՀայաստանի հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անվան շուրջ, մասնավորապես նրա հնարավոր տրանսֆերի մասին տեղեկությունները ժամանակ առ ժամանակ տարածվում են մամուլում։ Այս անգամ լրահոսում տեղ էր գտել տեղեկություն, թե հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Լացիոն», «Նապոլին», Թուրինի «Յուվենտուսը» և «Ֆիորենտինան»:
«Ֆիորենտինայի» սպորտային տնօրեն Դանիելե Պրադեն հերքել է Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանսֆերի մասին լուրերը:
«Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»,- իտալացի ֆունկցիոների խոսքը մեջբերում է Sport24-ը:

