ԱՆՎԱՆԻ ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆ ԸՄԲԻՇ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԲՈՒԴԱՊԵՇՏԻ ՎԱՐԿԱՆՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ
ՍպորտՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները Բուդապեշտում UWW վարկանշային մրցաշարի են մասնակցում։ Անվանի ըմբիշ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, հանդես է եկել 61 կգ քաշային կարգում, 4։1 հաշվով հաղթել է Ղրղզստանի ներկայացուցիչ Ժումալբկովին։ Մեկնարկում տարած հաղթանակից հետո, Հարությունյանը 7։3 հաշվով պարտության էր մատնել իրանցի Խոսրովիին։ Հավելենք, որ Արսեն Հարությունյանը ունի նաև Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

