Իրենց կյանքից չի՛ ջնջվելու այդ դրվագները, 2018-ին իշխանազավթում է իրականացվել. Աննա Մկրտչյան

Տեսանյութեր

Շուրջ երկու տարի է Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում քննվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի՝  պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: Գործի հիմքում Ա. Մկրտչյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում արված հայտարարություններն են՝ Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, որտեղ ի թիվս այլ արտահայտությունների՝ ասված է. «Ալենն էն մարդն ա, ով որ Երեւանում 2018 թվականին դագաղների շքերթից հաճույք էր ստանում: Հաճույք էր ստանում, երբ որ զանգում էին ՀՀԿ-ականների անչափահաս երեխաներին ու ահաբեկում էին… Էս մարդիկ պատերազմ կեղծեցին, էս մարդիկ իշխանության փոխանցում կեղծեցին, որովհետեւ իրականում դա պետական հեղաշրջում էր իրենց կողմից կազմակերպված, իրենց կողմից իրականացվող, իրենց տերերի կողմից կազմակերպված՝  Հայաստանի թշնամիների, թուրք-ադրբեջանական գործակալական ցանցի հետ միասին»: Ի վերջո, թե կոնկրետ որ խոսքից է այդպես վիրավորվել Ալեն Սիմոնյանը, Ա. Մկրտչյանի պաշտպանը միջնորդել էր, որպես վկա, հարցաքննել դատարանում ԱԺ նախագահին, սակայն հերթական դատական նիստի ժամանակ պարզվեց, որ նա հրաժարվել է ներկայանալ: Այս գործը հատկանշական է նաեւ նրանով, որ դատական նիստերը նախագահում է դատավոր Արշակ Պետրոսյանը, ում մեքենան ԱԱԾ-ն ամիսներ առաջ խուզարկել էր եւ գտել խոշոր գումար ու թմրանյութի նման զանգված, բայց նրան մեղադրանք չէր առաջադրվել, այլ քրեական գործ էր հարուցվել իր սանիկի նկատմամբ: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ Ա. Մկրտչյանը պնդում է, որ դատավորը կաշկանդված է իրական արդարադատություն իրականացնել, ինչի մասին էլ զրուցել ենք նրա հետ:

«ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆՆ ԻՐ ՎՐԱՅԻՑ ԳՑՈՒՄ ԷՐ ՆԻԿՈԼԻ ԱՍԱԾՆԵՐԸ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ՏԱՐԵԼ ԷԻՆ ՀԱՐՍԻՆ ԿԱԼԱՆՔԻ»

- Տիկին Մկրտչյան, հերթական դատական նիստին կրկին դատավոր Ա. Պետրոսյանն արգելեց լրատվամիջոցներին տեսանկարահանում իրականացնել, իսկ Ալեն Սիմոնյանի պաշտպանն ուղղակիորեն ԶԼՄ-ների հասցեին վիրավորանքներ էր հնչեցնում: Որքանո՞վ էր սա ողջամիտ:

- Հարցն այստեղ ամենեւին էլ ողջամտության մասին չէ, իրենք ի՞նչն են մինչեւ այժմ արել ողջամտության, օրենքի թույլատրելիության սահմաններում, իրենց համար հնարավորությունը մեկն է, ասում էին չէ՝ էդ ո՞ր մի դատավորն է, որ իրենց ասածը պետք է չանի: Այս գործը դրա փաստարկված ապացույցն է: Նրանց ո՛չ հրապարակայնություն է պետք պահպանել, ոչ լրացուցից, գոնե ձեւական իրավական ընթացքակարգեր պահպանել, ինչ ասում են, այդ էլ անում են, որպեսզի Ալեն Սիմոնյանը, Գրիգոր Մինասյանը եւ Կարեն Անդրեասյանը գոհ լինեն: Ես առիթ ունեցել եմ հայցվոր Ալեն Սիմոնյանի ներկայացուցիչների ընկերության մասին խոսելու: Ձեզ համար էլ գաղտնիք չէ, որ «Էյ.էմ» իրավաբանական ընկերությունը ոչ թե առանձին փաստաբանների մասնագիտացված կազմակերպություն է, այլ բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից հրապարակված է, որ այն ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի եւ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի համատեղ շահերով կապված ընկերություն է: Հետեւապես, կարծում եք, թե պատհակա՞ն է, որ ինչքան ՔՊ-ական կա, «Էյ.էմ»-ն է նրանց շահերի պաշտպանությունն իրականացնում: Եվ էլի խիստ «պատահականությամբ» բոլոր գործերում, որոնք կապված են ՔՊ-ականների հետ, միշտ հաղթում են: Ո՞ր մի դատավորը կցանկանա Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի ձեռքն ընկնել: 5 րոպե էլ չի տեւի, որ այդ մարդուն կտանեն կարգապահական վարույթի, Բարձրագույն դատական խորհուրդով՝ լիազորությունները կկասեցնեն: Դրա համար էլ դատավորները մտածում են՝ շառից հեռու որոշում կայացնենք:

- Ի դեպ, մանավանդ դատավոր Արշակ Պետրոսյանն իրապես «շառից հեռու» որոշում ընդունելու խնդիր ունի՝ կապված իր մեքենայում տեղի ունեցած խուզարկության հետ…

- Դա էլ լրացուցիչ խնդիր է այս գործը քննող դատավորի համար: Համենայնդեպաս, ես երկու անգամ դատավորին հնարավորություն տվել եմ. փաստարկված ինքնաբացարկի միջնորդություններ եմ ներկայացրել՝ ասելով, որ ինքն ուղղակի հնարավորություն չունի արդարադատություն իրականացնել այս գործով: Բայց նա շարունակել է պնդել, որ պետք է շարունակի մնալ այս գործով դատավոր, ի՞նչ հանձնառել, կարծում եմ՝ ապագայի Հայաստանը ցույց կտա: Բացի այն, որ ցանկացած դատավոր այս պայմաններում՝ Կարեն Անդրեասյանի եւ Գրիգոր Մինասյանի հետ հարաբերությունները փչացնել, մեղմ ասած, չի ցանկանում, մի հատ էլ այս դատավորը կոնկրետ խնդիրներ ունի իրավապահների հետ: Ազգային անվտանգության ծառայության կողմից խուզարկման վերաբերյալ տեղեկություն էր հրապարակվել, ինչի հետ կապված այդ գործը՝ մեկ այս կողմ կարող է թեքվել, մեկ՝ այն: Ո՞վ կուզենա, որ այդ գործի թեքվելը՝ կապված լինի արդար դատական ակտ կայացնելու հետ: Դրա համար ակնհայտ է, որ առաջնորդվելու են՝ «ինչ ակտ ուզում է Ալեն Սիմոնյանը, Գրիգոր Մինասյանը եւ Կարեն Անդրեասյանը, ավելի լավ է տալ» սկզբունքով: Պարզապես, մենք այս դատական նիստերն օգտագործում ենք՝ ոչ թե որպես արդարադատության մասին խոսելու հնարավորություն, այլ՝ Ալեն Սիմոնյանի կատարած գործողությունները եւ վարքագիծը մեր հասարակության մոտ փաստարկված եւ հիմնավոր ներկայացնելու համար: Եվ մենք կարծում եմ՝ կշարունակենք այդ ավանդույթը: Օրեր առաջ էլ ՀՀ գլխավոր դատախազությունը քիչ է, որ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելը խուլիգանություն չէր համարել, հիմա էլ պարզվում է՝ Ա. Սիմոնյանի ընտանիքի անդամներից մեկն ընդունել է իրեն վերագրվող մեղքը ու էլ ի՞նչ դատարան, ի՞նչ մեղադրական դատական ակտ, այդ գործը միանգամից կարճվել է: Ու կիրառվում է գործուն զղջալու ինստիտուտը, մինչդեռ կան հարյուրավոր գործեր, որտեղ քաղաքացիները նույն ընթացակարգով դիմում են դատախազություն՝ նույն հնարավորությունից օգտվելու համար, բայց, բնականաբար, այդ հնարավորությունը դատախազությունը նախատեսում է միայն Ալեն Սիմոնյանի հարսի համար եւ միայն ՔՊ-ական պատգամավորների ստորագրությամբ է խափանման միջոց փոխվում: Սրա մասին էր Ալեն Սիմոնյանի վերջին երկու-երեք ամսվա ակտիվությունը, այն ժամանակ չէր անում, իր վրայից գցում էր Նիկոլի ասածները, դրա համար էլ տարել էին հարսին կալանքի: Հարսին կալանքից հանելուց հետո՝ հիշել է, որ իրենց տանը շատ անդամներ կան, որոնք կարող են այդ ճակատագրին արժանանալ, դրա համար խիստ ակտիվորեն փորձում է իր վրա վերցնել Նիկոլի կողմից կատարված բոլոր հանցագործությունները՝ դառնալով նրա լիիրավ հանցակիցը:

«2018-ԻՆ ԿԵՆԴԱՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԴԱՂԱԳՆԵՐ ԷԻՆ ՊԱՐԱՑՆՈՒՄ, 2020-ԻՑ ՀԵՏՈ՝ ԱՐԴԵՆ ՈՍԿՈՐՆԵՐԻ ՎՐԱ ԵՆ ՊԱՐՈՒՄ»

- Այդուհանդերձ, եթե վիրավորվել էր Ձեր խոսքերից, ինչո՞ւ չներկայացավ դատարան եւ անձամբ չներկայացրեց՝ ինչի՞ց է սրտնեղել:

- Դե որ հանձնարարականը տվել են, էլ գա ի՞նչ անի, եթե մենք լինեինք արդարադատական այնպիսի համակարգում կամ իրավական պետության այնպիսի բաղադրիչներով ապրեինք, հնարավոր է, որ մարդը, ով վիրավորվել է, այսինքն՝ անքաքտելի իրավունքների շրջանակներ է վիճարկում, գար եւ հենց ինքը դատարանին ներկայացներ, այդ թվում նաեւ հարգանք դրսեւորելով արդարադատություն իրականացնող մարմնի՝ այն է դատական կազմի՝ դատավորի նկատմամբ: Բայց նորից եմ կրկնում՝ Կարեն Անդրեասյանը եւ Գրիգոր Մինասյանը հանձնառել են այդ պարտավորությունը, իրենք այդ թերությունները կլրացնեն:

- Նախնական դատալսումների ժամանակ Ալեն Սիմոնյանի պաշտպանը ասում էր, թե լինելով 2018-ի, այսպես կոչված, հեղափոխության մասնակից, ե՛ւ ինքը, ե՛ւ իր պաշտպանյալը դեմ են եղել «դագաղների շքերթին»: Այդ դեպքում՝ ինչո՞ւ պատասխանատվության չեն ենթարկել նրանց, ովքեր իրենց քիմքին ոչ հարիր գործողություններ են իրականացրել:

- Ինձ այնքան քիչ է հետաքրքրում՝ ով է մասնակցել այդ դագաղների շքերթին, ով չի մասնակցել, ես իմ ապացուցողական բազայի մեջ ներկայացրել եմ այն ամենը, ինչն ապացուցում է Ալեն Սիմոնյանի ներգրավածությունը: Ես իմ փաստական տվյալների մեջ հիմք եմ ընդունել իրենց հարցազրույցներն ու գործողությունները: Հասկանում եմ, որ դրա մասին տհաճ է խոսել, որ իրենք ուզում են իրենց կյանքից ջնջել այդ բոլոր դրվագները, բայց չի՛ ջնջվելու, իրենք 2018 թվականին իրականացրել են իշխանազավթում, խոսքի ատելության եւ քաղաքականության մեջ անհանդուրժողականության եւ հայհոյանքի ներմուծողն իրենք են: Ավելին՝ այսօրվա Հայաստանի դժբախտություններն ամբողջությամբ պատճառահետեւանքային կապ ունի դրա հետ: Վեց տարի՝ իրենց գալու առաջին օրվանից, ողբերգություններ է, մի տարբերություն կա՝ 2018-ին կենդանի մարդկանց դաղագներ էին պարացնում, 2020-ից հետո՝ արդեն ոսկորների վրա են պարում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=285365&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ