Մեկ ամսում շարժման ակտիվից 7 հոգի կալանավորվել է, առնվազն 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ներքաղաքական

Լրանում է ուղիղ մեկ ամիսը, ինչ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը քայլերթով հասավ Երեւան: Թե այս ընթացքում ինչպիսի բռնաճնշումներ են կիրառվել շարժման մասնակիցների նկատմամբ` իրավական հարթությունում, «Իրավունք»-ը հետաքրքրվեց շարժման «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության համահիմնադիր, իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԻՑ:

— Շարժման ակցիաների հետ կապված` որքա՞ն կալանավորված անձ կա` մայիսի 9-ից սկսած մինչ առ այս պահը։

Այս պահին մենք ունենք 7 կալանավորված անձ, որոնցից զատ կան նաեւ տնային կալանքի տակ գտնվող եւս մի քանի անձինք։ Առնվազն 5 տնային կալանքի տակ գտնվող անձինք կան այս պահին։ Ընդ որում` տնային կալանքի տակ գտնվելը շատ հստակ բովանդակություն ունի` առ այն, որ մարդը տանից դուրս գալու իրավունք չունի։ Ավելին, բոլորի դեպքում առկա է հաղորդակցության սահմանափակում։ Այդ մարդիկ ոչ միայն տանից դուրս գալու իրավունք չունեն, այլ նաեւ իրավունք չունեն որեւէ մեկի հետ հաղորդակցվել։ Սա եւս կարեւոր է նշել, քանի որ տնային կալանքը շատ խիստ խափանման միջոց է:

Հիմնականում ձերբակալված ու կալանավորված անձինք ԱԳՆ-ի դիմաց տեղի ունեցած ակցիայի մասնակիցնե՞ր են, թե՞ այլ դրվագներ եւս կան` Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանից բացի:

— Այո, 3 անձ կալանավորված է ԱԳՆ-ի դիմացի ակցիաների հիման վրա, մեկը տնային կալանքի տակ է, իսկ մյուս 2-ը` Արցախի Ստեփանակերտի եւ Մարտակերտի քաղաքապետներն են եւ եւս մեկ արցախցի, ով Հ1-ի հայտնի ռեպորտաժից հետո էր կալանավորվել: Մեկն էլ կիրանցի է` երկրապահի վիլիսի դեպքով։ Ինչ վերաբերում է Վահագն Չախալյանին, նա տնային կալանքի տակ է, իսկ մյուսները, որոնք այդ դրվագով ձերբակալվել էին, բաց են թողնվել։ Ամեն քայլափոխի նոր դեպքեր են շարունակում տեղի ունենալ։ Բռնում են, այնուհետեւ տարբեր խափանման միջոցներ կիրառում:

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում