Եկեղեցու դեմ արդարադատության նախարարությանը հանձնարարական իջեցվե՞լ է

Ներքաղաքական

Սոցցանցերում լայնորեն տիրաժավորվում են լուրեր այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը հանձնարարականներ է տվել Արդարադատության նախարարությանը, մասնավորապես` նախապատրաստել իրավական հիմքեր եւ անհրաժեշտ փաստաթղթեր` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը պաշտոնապես կասեցնելու համար՝ զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման եւ ապակայունացման հետ կապված նրա գործողությունների սահմանադրականության ստուգման համար։ Թե որքանո՞վ է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը, կամ արդյոք եղել է նման կամ այս հարցին առնչվող որեւէ այլ հանձնարարական Նիկոլ Փաշինյանի կողմից, «Իրավունք»-ը հետաքրքրվել է հենց Արդարադատության նախարարությունից:

Մեր հարցմանն ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ նշել է հետեւյալը. «Ի պատասխան Ձեր հարցմանը` հայտնում ենք, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը պաշտոնապես կասեցնելու իրավական հիմքեր եւ անհրաժեշտ փաստաթղթեր նախապատրաստելու կամ Ձեր գրությամբ մատնանշված այդ հարցին վերաբերող որեւէ այլ հանձնարարական արդարադատության նախարարին չի տրվել»:

Ի դեպ, մամուլում նաեւ շրջանառվում են լուրեր, թե Ազգային ժողովը պատրաստվում է առաջիկա քառօրյային նոր օրինագիծ քննարկել` Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, որը վերաբերելու է նոր հարկային բեռ Մայր Աթոռի վրա դնելուն, սակայն խոսակցություններից եւ որոշ պատգամավորների հոխորտանքներից անդին` որեւէ փաստաթուղթ մինչ այս պահը չի շրջանառվում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում