ՓԱՐԻԶԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԵԿՆԱՐԿԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՈՒՂԻՂ 50 ՕՐ
ՍպորտՓարիզի ամառային 2024 թվականի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է ուղիղ 50 օր։ Հայաստանն այս պահի դրությամբ Օլիմպիական խաղերի 12 ուղեգիր է նվաճել։ Այդուհանդերձ, Փարիզի իշխանությունները Օլիմպիական խաղերից 50 օր առաջ ընդունել են, որ չեն կարողացել արմատախիլ անել հանցավորությունը։ Հյուրերին հորդորում են զգույշ լինել, քանի որ մեծ թիվ են կազմում գրպանահատներն ու ավազակները։ Ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ ևս կա, վերջերս մի տղամարդ է բերման ենթարկվել, որը հարձակում էր նախապատրաստում ֆուտբոլային հանդիպման հանդիսականների վրա։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

