«ՇԱՏ ՄՈՏ ԷԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԻՆ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Սպորտ

Iravunk. com-ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու բացառիկ զրույց ունեցել Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած Ծանրամարտի մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնությունում արծաթե մեդալի արժանացած, փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած պատանի ծանրորդ, ծնունդով Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքից ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

- Շնորհավորում ենք այս նվաճման առթիվ։

- Շատ շնորհակալ եմ։ Նախ ասեմ, որ առաջին անգամ էի մասնակցում նման մեծ միջազգային մրցաշարի։ Հանդես եկա 61 կգ քաշային կարգում։ Պոկում վարժության ժամանակ 108 կգ, իսկ հրումի 134 կգ եմ բարձրացրել, երկամարտի 242 կգ արդյունքով դարձել եմ Աշխարհի փոխչեմպիոն։ Շատ մոտ էի ոսկե մեդալին, ընդամենը 2 կգ եմ զիջել Աշխարհի չեմպիոնին։ Սակայն, հաշվի առնելով, որ սա իմ դեբյուտն էր, միջազգային հարթակում առաջին անգամ էի հանդես գալիս, չեմ ընկճվում, այլ պիտի շարժվեմ առաջ, որովհետև մի քանի օրից պիտի մեկնեմ մասնակցելու պատանիների Եվրոպայի առաջնությանը, հուսով եմ ամեն ինչ լավ կստացվի։

- Հովհաննես, իսկ ինչը խանգարեց քեզ այս մրցաշարում ոսկե մեդալ նվաճելու համար։

- Անկեղծ ասած, փորձի պակասը խանգարեց ինձ։ Բնական է, առաջին անգամ էի հանդես գալիս միջազգային մրցաշարում։ Լարվածությունը ևս ինձ խանգարեց, ես գոհ չեմ ինձանից, քանի որ ավելին կարող էի անել։Բոլորին խորհուրդ կտամ, երբեք չհանձնվել, ինչ նպատակ, որ ունեն պայքարեն մինչև վերջ։

- Հետաքրքիր է, թե ումից ես ոգեշնչվել ու պարապել այս մարզաձևով։

- Ոգեշնչվել եմ Գյումրեցի անվանի ծանրամարտիկ ՏԻԳՐԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ։ Նա շատ հիանալի անձնավորություն է, շատ լավ մարզիկ։ Իսկ ահա Հովհաննեսի անձնական մարզիչը ԳԱՌՆԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, այսպես բնութագրեց իր սանին.

«Արդեն 8 տարի է, ինչ ինձ մոտ է պարապում Հովհաննեսը։ Նա շատ կազմակերպված, նպատակասլաց, աշխատասեր մարզիկ է, օժտված բոլոր դրական հատկանիշներով, շատ ընկերասեր է։ Այս մրցաշարում նա բավականին հաջող հանդես եկավ, շատ մոտ էր ոսկե մեդալին, ափսոս չստացվեց, սակայն չպիտի հիասթափվի, այլ պիտի ձգտի, պայքարի հաջորդ անգամ ոսկուն հասնելուն, նա կարող է։ Հովհաննեսն առաջին անգամ էր հանդես գալիս նման մեծ միջազգային մրցաշարում, նրան խանգարեց նաև այդքան երկար ճանապարհ մեկնելը, հոգնածությունը։ Նշեմ, որ Հովհաննեսը մարզումների ժամանակ միշտ գերազանց արդյունք էր ցուցաբերում, բնական է, մրցաշարի ժամանակ նաև լարվածություն ունեցավ։ Ես նրա հետ շատ մեծ հույսեր եմ կապում, նրա հաջողությունները դեռ առջևում են, շուտով կմեկնենք Հունաստանի Սալոնիկ քաղաք, որտեղ հունիսի 15-22-ը կկայանա պատանիների Եվրոպայի առաջնությունը։ Հաջորդ տարի Հովհաննեսն արդեն հանդես կգա երիտասարդների կազմում, նա իսկապես մեծ պոտենցիալ ունի, ու նրա անունը դեռ շատ կլսենք միջազգային հարթակներից։ Հատկանշական է, որ Սևանի մարզական կյանքում նման մեծ հաջողություն վաղուց չէր գրանցվել ու Հովհաննեսը վերջապես սառույցը կոտրեց»։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում