Ամեն ինչ կանեմ, որ հաճախակի հայտնվեմ խաղադաշտում. Գևորգ Տարախչյան
ՍպորտՀայաստանի հավաքականի նորեկ, Երևանի «Ուրարտուի» հարձակվող Գևորգ Տարախչյանը խոսել է ազգային թիմում իր նորամուտի մասին:
«Շատ ուրախ եմ, որ նշեցի նորամուտս Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Ցավոք, չկարողացանք հաղթել, բայց ընդհանուր առմամբ թիմը լավ հանդես եկավ։ Ամեն ինչ կանեմ, որ հաճախակի հայտնվեմ խաղադաշտում»,- 22-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:

