ԸՆԴԱՄԵՆԸ 4 ԿԳ ԵՄ ԶԻՋԵԼ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ». ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ
ՍպորտՎերջերս Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած Ծանրամարտի մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել պատանի ծանրորդ, ծնունդով Էջմիածնի շրջանի Հայթաղ գյուղից ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել Վալերիկի հետ։Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 89 կգ քաշային կարգում։ Պոկում վարժության ժամանակ 153 կգ, իսկ հրումի 176 կգ, երկամարտի արդյունքում 329 կգ - ով գրավեցի երկրորդ տեղը։ Շատ թեժ պայքար էր ընթանում, ընդամենը 4 կգ եմ զիջել Աշխարհի չեմպիոն դարձած, ազգությամբ ղազախ Սաբիր Նուրդուսին։ Նշեմ, որ պոկում վարժությունում դարձել եմ ոսկե մեդալակիր, իսկ հրումում նվաճել բրոնզե մեդալ։ Ես սրանով չեմ բավարարվելու, պիտի լավ պարապեմ, որպեսզի հաջորդ անգամ կարողանամ նվաճել Աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
- Վալերիկ, իսկ ո՞րն է քո հաջողության գրավականը։
- Իմ անձնական մարզչի Արթուր Կարապետյանի կատարած մեծ, քրտնաջան աշխատանքը, պարապմունքները, առանց նրա, ես ոչ մի հաջողության չէի կարող հասնել։ Իմ ամենամեծ երազանքը Օլիմպիական չեմպիոն դառնալն է։
- Շնորհակալություն, Վալերիկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
-Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

