Վրաստանը խառնեց հայաստանյան «շպիոնների» հաշվարկները

Վերլուծություն

«­Քար­նե­գիի» հիմ­նադ­րա­մի ա­վագ գի­տաշ­խա­տող, ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի քա­րոզ­չա­մե­քե­նա­յի մաս­նիկ, ոչ ան­հայտ Թո­մաս դե Վաա­լը, ի ցույց դնե­լով Հա­րա­վա­յին Կով­կա­սում անգ­լո­սաք­սո­նա­կան նկրտում­նե­րի ի­րա­կան դրդա­պատ­ճառ­նե­րը (Տե´ս https://iravunk.com/?p=285205&l=am), Ա­րեւ­մուտ­քի հա­մար այդ­քան ան­ցան­կա­լի «Հ­յու­սիս-­Հա­րավ» մի­ջանց­քի ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տար­նե­րից մե­կին էլ տես­նում է Վ­րաս­տա­նին: «Ռու­սա­կան զոր­քե­րի դուրս­բե­րու­մը Ղա­րա­բա­ղից թու­լութ­յան նշան է: Նույ­նը կա­րե­լի է ա­սել Հա­յաս­տա­նի՝ դե­պի Արեւ­մուտք շրջվե­լու եւ վ­րաց հա­սա­րա­կութ­յան զանգ­վա­ծա­յին դի­մադ­րութ­յան նրան, ինչն ընդ­դի­մութ­յունն ան­վա­նում է «ռու­սա­կան օ­րենք»»։

­Սա, հաս­կա­նա­լի է, պարզ խոս­տո­վա­նու­թյուն է, թե ի­րա­կա­նում ում ջան­քերն են դրված հա­յաս­տան­յան իշ­խա­նա­վոր­նե­րի ա­րեւմ­տա­մո­լութ­յան եւ վրա­ցա­կան ընդ­դի­մութ­յան ներ­կա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի տակ: Այլ հարց, որ մաս­նա­վո­րա­պես Վ­րաս­տա­նում, որ­քան էլ Ա­րեւ­մուտ­քը փոր­ձեց ա­ռաջ տա­նել հե­ղաշրջ­ման ծրա­գի­րը, գո­նե այս պա­հին դեռ ո­չինչ չի ստաց­վում: Ա­վե­լին, Վ­րաս­տա­նը հաղ­թա­հա­րեց ի­րենց ֆրան­սահ­պա­տակ նա­խա­գա­հի վե­տոն «ռու­սա­կան օ­րեն­քի» հետ կապ­ված, ին­չը Ա­րեւ­մուտ­քի հա­մար լուրջ ա­հա­զանգ է՝ Վ­րաս­տա­նին աչ­քի ա­ռաջ կորց­նում են: Ս­րան, հաս­կա­նա­լի է, կհե­տե­ւեն պատ­ժա­մի­ջոց­ներ, քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազմ հրահ­րե­լու փորձ, բայց ներ­կա դիր­քե­րից քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի, որ նման փոր­ձե­րով կկա­րո­ղա­նան Վ­րաս­տա­նին հետ վերց­նել:

Ու ա­հա այս­տեղ է, որ նաեւ Նի­կոլն է շատ բարդ վի­ճա­կում հայտն­վում: Այն, որ Ա­լիե­ւը նա­խընտ­րում է գոր­ծել ռու­սա­կան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վեկ­տո­րին, մեղմ ա­սած, հա­մա­հունչ: Այն կար­գի, որ շատ փոր­ձա­գետ­ներ չեն բա­ցա­ռում, որ մոտ ժա­մա­նակ­ներս Բա­քուն ԵԱՏՄ-ին ան­դա­մակ­ցութ­յան հայտ կներ­կա­յաց­նի: Վ­րաս­տա­նում զար­գա­ցում­նե­րը կար­ծես թե պարզ են: Ի­րա­նը, ի լրումն ՌԴ-ի հետ բա­զում կա­պե­րի, նաեւ ԵԱՏՄ-ում դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կի հայտ է ներ­կա­յաց­րել: Թուր­քիան կցան­կա­նար միա­նալ ԲՐԻԿՍ-ին, ե­րեկ հայ­տա­րա­րեց Հա­քան Ֆի­դա­նը:

Այս­պի­սով, ստաց­վում է նման վի­ճակ: Այս բո­լոր երկր­նե­րը, ի­հար­կե, ու­նեն սե­փա­կան շա­հերն ու ծրագ­րե­րը: Բայց մեկ ընդ­հան­րաց­նող բան կա՝ բո­լորն էլ մաս են կամ պատ­րաստ­վում են մաս դառ­նալ կա­ռույց­նե­րի, ո­րոնց ա­նուն­ներն ան­գամ Վա­շինգ­տո­նում եւ Լոն­դո­նում ա­տե­լութ­յամբ են ըն­կա­լում: Ու Հա­յաս­տա­նը մնում է շրջա­պատ­ված այդ երկր­նե­րով, ընդ ո­րում, ար­դեն իսկ հան­դի­սա­նա­լով նույն կա­ռույց­նե­րի ան­դամ, ան­կախ դե­պի Եվ­րո­պա իշ­խա­նա­կան կո­չե­րի: Այս ի­րա­վի­ճա­կում, մեծ հարց է, որ ե­թե ինչ-որ գլո­բալ փո­փո­խութ­յուն չլի­նի, ինչ­պե՞ս է Նի­կո­լը պատ­րաստ­վում հրա­ժար­վել ռու­սա­կան ուղղ­վա­ծութ­յան կա­ռույց­նե­րում ան­դա­մակ­ցութ­յու­նից՝ ա­րեւմտ­յան վեկ­տոր վերց­նե­լով: Ի­հար­կե, կա­րող ես քեզ տա­րա­ծաշր­ջա­նի «սպի­տակ ագ­ռավ» հռչա­կել: Բայց այն ի­րա­վի­ճա­կում, երբ ան­գամ օ­դա­յին ու­ղի­նե­րը կա­րող են պետք ե­ղած դեպ­քում փակ­վել, «ագ­ռավ» լի­նելն էլ օ­գուտ չի տա:

Ի դեպ, նա­խօ­րեին  ուկ­րաի­նա­կան դեռ ար­ժա­նա­հա­վատ աղբ­յուր­նե­րից մե­կը հե­տաքր­քիր փաստ մատ­նան­շեց. «Մեր աղբ­յու­րը խո­սեց վեր­նա­խա­վի շրջա­նում հաս­տատ­ված կար­ծի­քի մա­սին, ո­րը 2022 թվա­կա­նից պա­տե­րազ­մի սրման մե­ղա­վոր է հա­մա­րում Անդ­րեյ Եր­մա­կին, ով օգ­տա­գոր­ծել է կա­պե­րը բրի­տա­նա­կան հե­տա­խու­զութ­յան հետ` հա­նուն իշ­խա­նութ­յան։ Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վարն օգ­տա­գոր­ծեց մի­ջազ­գա­յին կա­պե­րը` գլխա­վոր մրցա­կից Կի­րիլ Տի­մո­շեն­կո­յին Զե­լենս­կու շրջա­պա­տից մաք­րե­լու հա­մար, ով մինչ պա­տե­րազ­մը ա­մե­նա­մեծ բյու­ջեն ու ազ­դե­ցութ­յունն ու­ներ նա­խա­գա­հի վրա: Պա­տե­րազ­մը Եր­մա­կին թույլ տվեց զրկել Զե­լենս­կուն ուկ­րաի­նա­կան ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ ցան­կա­ցած այ­լընտ­րան­քա­յին տե­սա­կե­տից եւ կար­ծիք ներշն­չել, որ նա ամ­բողջ աշ­խար­հի առջեւ ա­ռա­քե­լութ­յուն է ի­րա­կա­նաց­նում Ռու­սաս­տա­նի դեմ պայ­քա­րում»:

­Կարճ ա­սած, MI6-ի ըն­դա­մե­նը մեկ շպիո­նին հա­ջող­վել է այդ­քան ա­ղետ­ներ բե­րել մեկ մեծ պետութ­յան գլխին: Եվ ա­հա չմո­ռա­նանք, որ Հա­յաս­տա­նում եւս նման շպիոն ու­նենք, եւ բախ­վում ենք մեր չա­փա­նիշ­նե­րով ոչ պա­կաս ա­ղետ­նե­րի: Այն տար­բե­րութ­յամբ, որ Ուկ­րաի­նան ու­ղիղ կա­պի մեջ է Ա­րեւ­մուտ­քի հետ, եւ շպիոն­ներն ա­զատ աշ­խա­տե­լու եւ դրսից մասշ­տա­բա­յին օգ­նութ­յուն ստա­նա­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նեն: Իսկ ա­հա Հա­յաս­տանն Ա­րեւ­մուտ­քի հա­մար դար­ձավ շրջա­պատ­ված տի­րույթ, ու քա­նի դեռ չեն կա­րո­ղա­ցել լու­ծել Վ­րաս­տա­նի խնդի­րը, Նի­կո­լը շատ լուրջ փա­կու­ղում է մնում: Եվ այն, որ Նի­կոլն իր ծննդյան օ­րը ան­ձամբ էր զան­գա­հա­րել Պու­տի­նին, ին­չպես պնդում են լրատ­վա­մի­ջոց­նե­րը, հե­տաքր­քիր եւ շատ բան ա­սող դե­տալ է:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում