Թալինում հավերժ խոյացավ հերոս Մկրտիչ Հարությունյանին նվիրված հուշարձան-կոթողը

Թեմա

Թալինում հավերժ խոյացավ հերոս Մկրտիչ Հարությունյանին նվիրված հուշարձան-կոթողը.

Այսօր, հայրենի Թալինի իր անվամբ անվանակոչված փողոցի կենտրոնական մասում`Ա. Խանջյան-Մ. Հարությունյան փողոցների խաչմերուկում, տեղի ունեցավ նորագույն պատմության լավագույն հրամանատարների շարքում ամրագրված հետախույզ, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի և ՀՀ ռազմական հետախուզության «Պատվավոր ծառայողի» շքանշանների հետմահու ասպետ Մկրտիչ Հարությունյանի (Մգրոյի) հուշարձան-կոթողի բացման հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը ներկա էին  ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ -մայոր  Սամվել Մովսիսյանը, ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության զորամասի հրամանատար, գնդապետ Արգիշտի Վարդանյանը, Թալինի համայնքապետարանի աշխատակիցներ, Մ․ Հարությունյանի ընտանիքի անդամները, հարազատներ, ընկերներ, զինվորականներ և համայնքի բնակիչներ։ 

Բացման արարողակարգի պատիվը տրվեց  Մկրտիչ Հարությունյանի հորը՝ Արմեն Հարությունյանին, կնոջը՝ Անի Տոնոյանին, դուստրերին՝ Եվա, Լյուսի Մկրտչի Հարությունյաններին: Բացումն ուղեկցվեց ՀՀ ԶՈՒ Պատվո նվագախմբի կողմից հնչեցված ՀՀ օրհներգի ներքո: Հոգևորականների կողմից կատարվեց հուշակոթողի օրհնության կարգ: Համընդհանուր աղոթք հնչեցվեց առ Աստված`Մկրտիչ Հարությունյանի և մյուս քաջորդի ննջեցյալների հիշատակի համար:

Հուշակոթողը կառուցվել է Հատուկ նշանակության զորամասի հրամանատար Արգիշտի Վարդանյանի և մարտական ընկերների ջանքերով և Թալինի համայնքապետարանի աջակցությամբ:

Ելույթով հանդես եկավ  ՀՀ ԶՈւ Հատուկ նշանակության զորամասի հրամանատար, գնդապետ Արգիշտի Վարդանյանն, ով իր հիացմունքն ու շնորհակալությունը հայտնեց Մկրտիչ Հարությունյանին:
 -«Մկրտիչն այս հողի, ազգի և այս լեռ քարերի պաշտպանն է և դրանց նման կանգնած է բոլոր ոտնձգությունների առջև, Մգրոն միշտ մեր կողքին է լինելու». նշեց Ա. Վարդանյանը` ներկայացնելով հուշակոթողի նշանակությունը:

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ , գեներալ -մայոր Սամվել Մովսիսյանի կողմից շնորհակալագիր ստացա` բանակ-հասարակություն կապն ամրապնդելու և հուշակոթողի կառուցման ընթացքում աջակցություն ցուցաբերելու համար: 
-«Մենք միշտ խոսում ենք մեր հերոսների քաջագործությունների մասին`ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության և Թալին համայնքի յուրաքանչյուր բնակիչ մեր հերոսի նման ապրի, իր գործում հերոս լինի, և այդ դեպքում մենք կլինենք հզոր ու ուժեղ». նշեցի իմ ելույթի ընթացքում:

Արարողակարգի մասն էր կազմում փոքրիկ միջոցառումը, որի ընթացքում Թալինի մշակույթի տան, Երաժշտական դպրոցի և Թալինի Ավագ դպրոցի աշակերտներն իրենց խոնարհումը բերեցին Մկրտիչ Հարությունյանի հիշատակին։ Տեղի ունեցավ ծաղկեպսակների և ծաղիկների խոնարհման արարողություն:

Հպարտ ենք քեզնով Մկրտիչ Հարությունյա´ն:
Հավերժ փա´ռք և խոնարհում:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի