Անհաջողության «ջենտլմենները»

Վերլուծություն

Թվում է` Բագրատ սրբազանի շարժումը դեռեւս արդյունքներ չի գրանցում եւ թուլացել է, բայց սա ընդամենն արտաքին շիրման է: Եվ որքան էլ իշխանությունը իմիտացիա է ստեղծում, թե իրենց շարքերում արշալույսները խաղաղ են, ակնհայտ է, որ առկա ջղաձգումները վերածվում են հիստերիկ նոպաների: Մինչեւ անգամ բանը հասավ նրան, որ ոստիկանության ձեռքերը հասան հոգեւորական քաշքշելուն, սարկավագներին բերման ենթարկելուն ու ականջներին հայհոյանքներ հնչեցնելուն: Բայց, միեւնույնն է, փաստն այն է, որ իրավիճակի տերը Սրբազանի շարժումն է, որը թեպետ դանդաղում է իր քայլերում, բայց դրանից գործողությունների պատրաստ ակտիվի քանակը չի պակասում: Իսկ թե Նիկոլ Փաշինյանը որտեղ եւ ինչպես հանդես գա, թելադրվում է շարժման օրվա տրամադրությամբ: Անգամ նախապես պլանավորված պաշտոնական այցերն են մի քանի անգամ փոփոխվում, որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը չառերեսվի Բագրատ սրբազանի շարժման հետ: Եվ ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի հեծանիվ քշի հեծանվորդի օրվա կապակցությամբ` փորձելով տպավորություն թողնել, թե իրավիճակն առաջվանն է մնացել, ՔՊ-ական «ջեմտլմենները» զգում են, որ վերջանականապես անհաջողության մատնվելն այլեւս սարերի հետեւում չէ:

ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՊՏԱԿԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Այն, որ իշխանական «ջենտլմենները» անհաջողության են մատնվել, վկայում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական հերքումը` Բագրատ սրբազանի գործակալ լինելու մասին իշխանական շրջանակների կողմից շրջանառության մեջ դրված լուրերի վերաբերյալ: Պարզվում է` իշխանական մի լրագրողի հայտարությունը, թե` Բագրատ սրբազանը «ԿԿԲ» գործակալ է, միլիոնավոր դոլարներ է ստացել Կրեմլից», շուրջ մեկ ամիս ստուգման առարկա է դարձել, սակայն արքեպիսկոպոսի դեմ ոչինչ չեն հայտնաբերել։ Ըստ էության, սրանով արդեն դե յուրե հաստատվում է, որ տվայտանքների մեջ հայտնված իշխանամերձ շրջանակների միակ զենքն ընդդեմ Բագրատ սրբազանի` մնացել է զրպարտությունը, այն էլ «փուստ է» կրակում: Սա հատկանշական է այն առումով, որ վերջին տարիներին հաճախ շրջառվել է իշխանական այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի գործակալ լինելու մասին լուրեր, սակայն դրանք այսպիսի ուղիղ եւ ջանասիրաբար երբեւէ չեն հերքվել: Տպավորություն է, որ ուժային եւ իրավապահ մարմինների վերին օղակներում կամաց-կամաց հրաժեշտ են տալիս Նիկոլ Փաշինյանի իշխանությանը եւ փորձում են հնարավորինս չթաթախվել այնպիսի մեղքերի մեջ, որոնց համար վաղը պատասխան են տալու ոչ միայն դատարանում, այլեւ` Աստծո դատաստանի առաջ:

ՄՈՏԵՆՈՒՄ Է ՍՐԲԱԶԱՆԻ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐԸ

Իսկ ո՞ւր են տանում Բագրատ սրբազանի շարժման քայլերը, թերեւս շարունակում է մնալ ամենակարեւորն ու սպասվածը: Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա օրերին կհայտարարեն մեծ հանրահավաքի մասին, որը հավանաբար կլինի նաեւ ճշմարտության հաղթանակի վերջնական կնքումը մեր երկրում: Իսկ մինչ այդ, հրապարակում վարչապետի թեկնածու առաջադրված Բագրատ սրբազանը պատրաստվում է այցելել եւս 1-2 քաղաք: Ինչո՞ւ ոչ րոպե առաջ տեղի չի ունենում հանրահավաքը, որը կարող է վերջակետ դնել ստեղծված իրավիճակին, տարբեր վարկածներ կան: Խնդիրն այն է, որ շատ հարցերի պատասխաններ մինչեւ այժմ էլ չկան: Բագրատ սրբազանն ասում է. «Եկեք արտահերթ ընտրություններին չանդրադառնանք, դրա մասին չխոսենք: Ժամանակին կանդրադառնանք այդ թեմային»: Մինչդեռ մի շարք քաղաքական ուժերի օրակարգն այլ է` եթե հեռացնել Նիկոլ Փաշինյանին, ապա արդեն հստակեցնել, թե երբ են տեղի ունենալու արտահերթ ընտրությունները: Այլապես` միայն Նիկոլ Փաշինյանին հեռացնել, դեռ չի նշանակում վերջ դնել ՔՊ-ական իշխանությանը` իր խորհրդարանական մեծամասնությամբ հանդերձ: Իսկ այս դեպքում` արդյո՞ք Բագրատ արքեպիսկոպոսը կհամաձայնի «Սրբազան դաշինք» կազմել եւ գնալ արտահերթ ընտրությունների, այլեւս ոչ թե լինելով անցումային կառավարության ղեկավար, այլ` առաջիկա 5 տարիների համար երկրի ղեկավար:

ԻՆՉՈՒ Է ԱՂՄԿՈՒՄ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ

Եվ մինչ Բագրատ սրբազանը հնարավորինս խուսափում է անդրադառնալ քաղաքական դասավորումներին եւ վերադասավորումներին, ակտիվացել է Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը: ԼՀԿ նախագահ Մարուքյանը երկրորդ եւ երրորդ նախագահներին առաջարկում է իրենց հետ ասոցացվող անձանց հետ միասին լքել քաղաքական դաշտը: Այո՛, լոռեցու «շուստրիությամբ» նա էլ, կարծես թե, հող է նախապատրաստում, համենայնդեպս, թվացյալ նախկին նիկոլականների համար իշխանության գալու: Այս առումով ուշագրավ դիտարկում է արել քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը` մի քանի թիվ մեջբերելով. «Վերջին ընտրություններում ընդամենը 15 հազար ձայն ստացած Նիկոլի էդմոնը շուրջ 270 հազար ձայն ստացած Ռոբերտ Քոչարյանին ու 66 հազար ձայն ստացած Սերժ Սարգսյանին ասում է` ժողովուրդը ձեզ չի սիրում, իսկ Սրբազանից պահանջում է նրանց հեռացնել, որը ինքը գա կանգնի սրբազանի կողքին»։ Մարուքյանական «մտքի գոհարներին» անդրադարձել է նաեւ անձամբ Բագրատ սրբազանը` անկեղծանալով, որ Էդմոն Մարուքյանի հետ հանդիպել է ուշ գիշերային ժամի եւ պայմանավորվել հետո նորից հանդիպել, սակայն ոչ մի մանրամասնությունների մասին չեն խոսել: Իսկ հարցին, թե ինչպես է ինքը դիտարկում նրա առաջարկությունը, Սրբազանը պատասխանել է. «Անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ինչ ենք խոսել, ողջունել ենք, բարեւել ենք, ասել ենք, որ հստակ էս մարդը պետք է հեռանա, ասել են` այո՛, համաձայն ենք, համախոհ ենք: Իրենց կուսակցությունը` «Լուսավոր Հայաստանը» ներկա է եղել: Դրանից հետո ինչ զարգացումներ են եղել, արդեն անպայմանորեն ոչ ինձ հետ»: Սրանով շարժման առաջնորդն անուղղակիորեն վերահաստատում է, որ ոչ մեկի քաղաքական խաղի մեջ չի ներգրավվելու եւ շարժվելու է այն օրակարգով, որով ի սկզբանե առաջնորդվում է:

ԻՍԿ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ

Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի աթոռը թեպետ արդեն վաղուց ճռճռում է, բայց դեռ չի հրաժարվում իրենից: Համենայնդեպս, նա ծննդյան առթիվ հետախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Նա անգամ շնորհավորական ուղերձ է ստացել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, ում ընդամենը վերջերս ԱԺ ամբիոնից մեղադրում էր 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ գործելու մեջ: Առնվազն քանի դեռ Նիկոլ Փաշինյանն Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ դե ֆակտո կոնսեսուսով` ՌԴ գլխավոր շտաբի ԽՍՀՄ քարտեզներով սահմանագծում եւ սահմանազատում է ՀՀ սահմանները, չի բացառվում, որ նրան հանդուրժեն: Չէ որ, որքան էլ դառն է ՀՀ քաղաքացիներիս համար, այս գործընթացը ողջունվել է արտաքին բոլոր խաղացողների կողմից, եւ մինչեւ այս պահը միջազգային հանրության համար ընկալելի որեւէ այլ առաջարկ չի հնչել: Ցավոք, պարզ չէ, թե ինչ այլընտրանք է առաջարկում այս հարցում Բագրատ սրբազանի շարժումը, էլ չասենք` խորհրդարանական ընդդիմության մասին, ուր մնաց թե դրա հետ համաձայնի Ադրբեջանը: Սա է մնացել Նիկոլ Փաշինյանի վերջին փրկօղակը` դրոշակ սարքել այլ լուծման բացակայությունն ու այն փակուղին, որի մեջ դրել է երկիրը: Իհարկե, ամեն ինչ կարող է փոխվել, երբ սրվի հարցը, թե ում վերահսկողության տակ պետք է մնա Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը, որը, ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի, նախատեսում է, որ այնտեղ պետք է կանգնեն Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները: Այստեղ է, որ` լինի Նիկոլ Փաշինյանը, թե` Բագրատ սրբազանը, պետք է ընտրություն կատարեն աշխարհաքաղաքական բեւեռների միջեւ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=285162&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը