Մբապեի խաղային համարը «Ռեալում»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է, թե որ համարով է հանդես գալու մադրիդյան ակումբում։
25-ամյա ֆրանսիացին հանդես կգա 9 համարի մարզաշապիկով։ Սպասվում է, որ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո հարձակվողը կընտրի 10 համարը։
Հունիսի 3-ին «Ռեալը» հայտարարել էր Մբապեի հետ պայմանագիր կնքելու մասին։

