Ի՞նչ ներողություն, ծափ տվեք, թող գնա. Զարմանք

Զարմանք

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ, որն ավելի վաղ ղեկավարում էր Հատուկ քննչական ծառայությունը, անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի արդարացմանը` դիզելի շինծու գործով: Մասնավորապես նա նշել է. «Ես ղեկավարել եմ այն կառույցը, որն այդ քրեական գործն ուղարկել է դատարան, հետեւաբար մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք, եւ տվյալ անձն այդ հանցանքը գործել է»: Ասվածից ի՞նչ է ստացվում, փաստորեն, քննչական մարմինները առաջնորդվում են ոչ թե անհերքելի փաստերով, այլ ինչ-ինչ համոզմունքներո՞վ, որոնք ջարդուփշուր են լինում դատարանի վճռով: Ընդ որում` այն դեպքում, երբ խոսքը նախագահական ինստիտուտին է վերաբերում, գուցե պետք էր նախ երկաթյա փաստեր ունենալ, նո՞ր փոթորիկ սարքել մեկ բաժակ ջրում: Իսկ միգուցե, Սասուն Խաչատրյանը մի օր ավելի՞ անկեղծանա եւ ասի, որ համոզմունք էլ չի եղել, այլ` շարքային պատվեր:

Թերանում են իշխանական ֆեյքերը եւ սոցցանցերում այլեւս եղանակ չեն կարողանում ստեղծել այս կամ այն թեմայի շուրջ: Ու ի զարմաս մեզ՝ նրանց օգնության են շտապել ոչ թե ֆիլիպինցիները, որոնց հավանումներով լցոնվում է այս կամ այն ՔՊ-ականի գրառումը, այլ անձամբ՝ Հանրային հեռուստատեսության թիվ մեկ հաղորդավար ՊԵՏՐՈՍ ՂԱԶԱՐՅԱՆԸ: ՀՀ քաղաքացիների վճարած պետական հարկերի հաշվին աշխատավարձ ստացող սույն անձն ակտիվորեն զբաղված է Ֆեյսբուքում ցեխ շպրտելով՝ Բագրատ սրբազանի շարժման դեմ: Ինչպես Բագրատ սրբազանն է ասում, Հ1-ը դարձել է քաղաքացիների գումարներով վճարվող ու նույն քաղաքացիների վրա հարձակվող կեղտոտ օրգան. «Մեծանում են մարմիններով, բայց գլուխները չի աշխատում: Ո՛չ խելք ունեն, ո՛չ էլ կենսագրություն»:

Մինչեւ վերջ խայտառակվելու չհայտարարված մրցույթում Գրան պրիի է հավակնում ԿԳՄՍ փոխնախարար ԴԱՆԻԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ: Առաջին հայացքից բարեկիրթ տպավորություն թողնող այս չինովնիկը ո՛չ ավել, ո՛չ պակաս հրահանգել է չեղարկել Տավուշի թեմի «ՏաԼույս» երգչախմբի ելույթը՝ Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մանկական համերգին: Բայց սա դեռ ամենը չէ, Դանիելյանը երգչախմբի պրոդյուսեր Թովմաս սարկավագ Առաքելյանի հետ զրույցում՝ հոգեւորականի զգեստն անվանել է «դերյա», այնուհետեւ հայհոյել նրան: Ու դեռ այս մարդուց ներողություն են պահանջում, փոխանակ՝ մշակութային գործիչները հավաքվեն, գնան ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ու ծափ տան՝ մինչեւ հեռանա պաշտոնից: Չէ որ 2018-ին մշակութային գործիչները գնացել ու ծափ էին տալիս, որ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հրաժարական տա ու տվեց: Այս դեպքում՝ ինչո՞ւ պետք է հայհոյող Դանիել Դանիելյանը մնա ու համակարգի մշակութային ոլորտը, ծափ տվեք, թող գնա:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ: Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանը ուղիղ եթերում խոսել է Բագրատ սրբազանի հետ ունեցած հանդիպման եւ շարժման հաջողության իր մոտեցումների մասին` ընդգծելով, թե սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որեւէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի։ Ու ո՞վ է խոսում նախկին լինելու մասին, փաստորեն, Նիկոլի գրպանային ուժը, նրա նախկին դեսպանը կարող է կրկին վերադարձի հավակնություններ ունենալ, իսկ նախկին իշխանությունները, որոնք չեն համագործակցել այս իշխանության հետ, ո՞չ:

Զարմացած է «Իրավունք»-ը 

https://iravunk.com/sim/?p=285144&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը