Ժամանակն է, որ հարթակներից հնչի նաեւ քաղաքական կոնտենտ. Խոսրով Հարությունյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

— Եթե Բագրատ սրբազանը չի հավակնում հետագայում եւս քաղաքական հայտ ներկայացնել, արդյո՞ք նրա վարչապետ ընտրվելու դեպքում իր հետ բանակցությունների կնստեն ինչպես թշնամիները, այնպես էլ աշխարհաքաղաքական կենտրոնները։

— Մեծ իմաստով արտաքին խաղացողները, որոնք, եթե իրերն իրենց անունով անվանենք, բոլոր որոշումներն իրենք են կայացնում։ Հայաստանյան իշխանությունները արտաքին ազդեցիկ խաղացողների տեղական գործիչներն են, քաղաքականությունը տեղում իրականացնողները։ Այժմ այդ արտաքին խաղացողները եւս գնահատում են հնարավոր զարգացումները։ Իմ կարծիքով՝ այսօր ամենամեծ գործոնը, որի հետ կարող են հաշվի նստել արտաքին դերակատարներն, այն է, որ Բագրատ սրբազանին հաջողվում է հանրությանը կոնսոլիդացնել։

Սա համար առաջին լուրջ գործոնն է, քանի որ եթե ամենատարբեր ուժերի կենտրոնները տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում, իրենց խնդիրներն իրականացնելու համար կա՛մ առաջարկություններ են անում, կա՛մ հանձնարարականներ են տալիս, կա՛մ էլ պարտադրում են գործող իշխանություններին անել քայլեր, ապա նրանք պետք է համոզված լինեն, որ այդ քայլերը կարող են անվրեպ իրականություն դառնալ, եւ այդ քայլերի իրականություն չդառնալու համար ամենալուրջ գործոնը՝ կոնսոլիդացված ընդդիմադիր հատվածն է։ Չեմ ասում ընդդիմադիր ուժեր։ Ուզում եմ, որպեսզի ընդգծենք հատկապես այդ մասին։ Ես ասում եմ հանրության ընդդիմադիր հատվածը, որն իր ճնշող մեծամասնությամբ՝ ապակուսակցականներ են, բոլորը կուսակցությունների անդամ չեն։ Հետեւաբար այս գործոնը նրանց համար շատ էական է։

Երկրորդ կարեւոր հանգամանքը, որով կարծում եմ՝ այժմ կանգնած է ընդդիմադիր շարժման ղեկավարների առջեւ՝ դա այս հանրային կոնսոլիդացիան քաղաքական կապիտալի վերածելն է։ Սա լրջագույն հարց է։


— Պարոն Հարությունյան, եթե փակագծերը բացենք, ի՞նչ է սա նշանակում։

— Հանրահավաքներին բարոյախրատական եւ արժեհամակարգային խնդիրների մասին խոսելը շատ կարեւոր են, ինքս դրանք երկրորդական չեմ համարում, բայց ժամանակն է, որպեսզի հարթակներից հնչի նաեւ քաղաքական կոնտենտ։ Այսինքն՝ մեր առջեւ ծառացած եւ, ըստ էության,մեր պետականությունը էքզիստենցիալ սպառնալիքի տակ դրվող գործոնների չեզոքացման քաղաքական դոկտրինալ մոտեցումները ներկայացնել։ Սրանք շատ էական նշանակություն ունեն։ Այդ դոկտրինալ մոտեցումները, թեպետ այսօր կարող են հնչել մի թիմի կողմից, որը կարող է հավակնել ընդամենը անցումային կառավարության դերակատարման, սակայն եթե դրանք իրական լինեն՝ խաղաղությունն իրականում անշրջելի կդարձնեն:

Այսինքն՝ արժանապատիվ, երկու կողմերի շահերը հարգող գործոնների հիման վրա ձեւավորված մյուս պետական հարաբերությունները եւ այդ ուժով, այդ սկզբունքով խաղաղությունը անշրջելի դարձնող նման դոկտրինալ առաջարկներ եթե հնչեն, ապա արտաքին խաղացողները չեն կարող դրանց հետ հաշվի չնստել՝ անկախ նրանից Բագրատ սրբազանը կլինի՞ հետագայում, թե՝ ոչ։ Այս անցումային կառավարությունը, որ պետք է գործի առնվազն մոտ 1,5 տարի, որը ես ենթադրում եմ, ապա նա պետք է իր առջեւ շատ լուրջ խնդիրներ դնի, որոնք առավել շատ պետք է ուղղված լինեն արտաքին սպառնալիքների մեղմելուն, չեզոքացնելուն օգտագործելով միջազգային իրավունքը եւ միջազգայնորեն ճանաչելի սկզբունքները։ Նման հարցադրումների հիման վրա այսպիսի դոկտրինալ, հայեցակարգային դրույթները չեն կարող լինել ընդամենը ժամանակային մեկ կամ երկու տարվա համար։ Եթե այս կոնտեքստում այդ ուժերը հանդես գան, այսինքն՝ Բագրատ սրբազանն ու իր թիմը եւ նպատակ դնեն քաղաքական կոնսոլիդացիան վերածել քաղաքական կապիտալի, ապա այդ մոտեցումները նախատեսված չեն լինի միայն 1,5 տարվա համար։ Դրանք երկարաժամկետ կլինեն իրենց բնույթով։

Ուստի՝ այդ սկզբունքների եւ մեր ժողովրդի կամքի հետ պետք է նաեւ հաշվի նստեն արտաքին խաղացողները, քանի որ ես համոզված եմ, որ եթե դրանից հետո արտահերթ ընտրություններ լինեն՝ քաղաքական ուժերը, որոնք կգան այդ ընտրություններին եւ կմասնակցեն, ապա ենթադրում եմ, որ հիմնականում այդ ամենի հիմքում կդնեն քաղաքական նշված մոտեցումները։ Եթե այդ մոտեցումները անցումային կառավարության մոտ ցույց տան կամ ապացուցվեն, եւ համոզվենք, որ դրանք կենսունակ են եւ այդ անցումային կառավարության մոտ ստացվում է կյանքի կոչել, ապա սա էլ կլինի իմաստը։ Հետեւաբար, բացարձակապես այնպես չէ, որ Բագրատ սրբազանի քաղաքական կենսագրությամբ է պայմանավորված լինելու արտաքին խաղացողների ձեւավորած վերաբերմունքը այս շարժմանը կամ մեր պետությանը։ Այդ ամենը պայմանավորված կլինի, թե որքանով է հանրությունը պատրաստ կոնցեպտուալ առումով օգտագործելով միջազգային իրավունքը, օգտագործելով միջազգայնորեն ճանաչելի սկզբունքները, հասկանալով, որ խաղաղությունը անշրջելի դարձնելու համար պետք է ոչ թե ցանկացած գնով զիջել, որ «ձյաձյան մեր գլխին չհարվածի», այլ պետք է ձեւավորել իրավաքաղաքական այնպիսի նախադրյալներ, որոնք հետագայում ռազմական գործողությունների իրականացումը, կամ ուժ կիրառելու միջոցով միակողմանի օգուտներ կոռզելու այդ քաղաքականությունը այլեւս լինի անտեղի եւ անընդունելի։ Եթե այսպիսի հարցեր դրվեն սեղանին, կարծում եմ՝ դրանց կոնցեպտուալ երկարակեցությունը պայմանավորված չի լինի Բագրատ սրբազանի քաղաքական կենսագրությամբ։

— Իսկ ինչպե՞ս է Հայաստանը հասնելու առանց հակաների քաղաքականության, որի մասին բարձրաձայնվեց Սրբազանի շարժման հանրահավաքի ժամանակ։

— Ճիշտ հարցադրում է։ Այսինքն, մենք այսօրվա դրությամբ պետք է ոչ թե փորձենք փնտրել թշնամիներին, այլ մենք պետք է փորձենք կամրջվել բոլոր նրանց հետ, ովքեր հետաքրքրություններ ունեն, բայց հասկացնելով, որ գիտեք ի՞նչ կա, եթե ձեր նպատակը իրականում տարածաշրջանում խաղաղությունն է, ապա մեր տեսլականը խաղաղության ապահովման օգտագործման եւ միջազգայնորեն այդ խաղաղությունը իրականում անշրջելի դարձնելն է։ Այդ նպատակին հասնելու համար՝ մենք պատրաստ ենք ջանք ու եռանդ գործադրել։

Եթե տարածաշրջանում կա մի ժողովուրդ կամ մի պետություն, որի համար խաղաղությունը կենսական նշանակության կարեւորություն ունի, ապա դա Հայաստանն է։ Գիտե՞ք ինչու, քանի որ Հայաստանն իր աշխարհագրությամբ դեպի ծով ելք չունի եւ, ցավոք սրտի, երկարաժամկետ հատվածում մեր զարգացման անվտանգ եւ դինամիկ զարգացման հնարավորությունները միշտ կարող են պայմանավորված լինել մեր հարեւանների քաղաքական կամեցողությամբ։

Հետեւաբար, մենք ենք շահագրգռված, որպեսզի լինի խաղաղություն։ Մենք ենք շահագրգռված մեր հարեւանների հետ այնպիսի փոխհարաբերություններ ձեւավորել, որպեսզի մեր զարգացումը նրանց մոտ չառաջացնի մտահոգություն, կամ մեր զարգացման մեջ նրանք էլ լինեն ոչ պակաս շահագրգռված։ Սա լրջագույն խնդիր է։ Հետեւաբար պետք է բաց գրությամբ իրերն իրենց անուններով անվանելով գնալ առաջ՝ սեղանին դնել ստեղծված իրավիճակի խաղաղությունն անշրջելի դարձնելու կոնցեպտուալ մոտեցումը։ Հավատացնում եմ, որ մենք այդ հնարավորությունն ունենք։ Պարզապես պետք է աշխատել այդ ուղղությամբ։

ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=285138&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ