Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակվել է շախմատիստների դասակարգման թարմացված աղյուսակը։
100 ուժեղագույն շախմատիսների թվում կա Հայաստանի երեք ներկայացուցիչ։ Հայկ Մարտիրոսյանը 2662 վարկանիշով զբաղեցնում է 67-րդ տեղը, Գաբրիել Սարգսյանը (2660) 70-րդն է, Հրանտ Մելքումյանը (2646)` 93-րդը։
Դասակարգման աղյուսակի առաջատարն աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն (2830) է, որին հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան (2805) և Հիկարու Նակամուրան (2794)։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, որն այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը, 2729 վարկանիշով 21-րդ տեղում է։
Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2393) 54-րդն է, Աննա Սարգսյանը (2371)` 75-րդը, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2366)` 81-րդը։

