Մեր ժողովուրդը սկսել է չժպտալ, այս ներկայացումը ժպիտ պարգեւող է. առաջնախաղ՝ «Թատրոն կայարան»-ում

Տեսանյութեր

«Թատրոն կայարանի» գեղարվեստական ղեկավար ԿԱՐԱՊԵՏ ՔԱՐԱՋՅԱՆՆ «Իրավունք»-ի հետ զրույցում անդրադառնալով «Վաճառեք ձեր ամուսնուն» ներկայացման առաջնախաղին՝ նախեւառաջ ընդգծեց, որ բեմադրության մեջ ներգրավված են տաղանդավոր դերասաններ՝ Իշխան Ղարիբյանը, Արաքսյա Մելիքյանը, Քնարիկ Զաքարյանը:

- Վաճառվող վերնագիր ունի ներկայացումը, ինչը մինչեւ առաջնախաղն արդեն իսկ լայնորեն քննարկվում էր սոցցանցերում: Փակագծեր կբացե՞ք բովանդակության մասին:

- Ներկայացման անվանումն ինտրիգ առաջացնող է, բայց այս ներկայացման մեջ ես ամենակարեւորը փորձել եմ շեշտադրել ընտանեկան սերը: Նույնիսկ սիրուհու կերպարը մեր պատկերացրածը չէ, որ գալիս է օջախ քանդելու: Նա խաբված աղջիկ է, ինչը կարող է բոլորի հետ էլ պատահել: Ավելին՝  նա հարգանք ունի ոչ միայն կողակցի, այլ նաեւ իր սիրեկանի կնոջ հանդեպ: Եվ, իհարկե, փորձել ենք այդ ժամ 10 րոպեն մարդկանց լիցքաթափել առօրյա հոգսերից, չէ որ մեր առօրյան բավական հագեցած է տարբեր ինֆորմացիաներով եւ հանգամանքներով: Կարծում եմ՝ արվեստը լավագույն միջոցն է այս պահին մարդկանց հոգսերը մի քիչր թեթեւացնելեւ եւ ժպիտ պարգեւելու: Մեր ժողովուրդը սկսել է չժպտալ, այս ներկայացումը ժպիտ պարգեւող է:

- Իսկ Դուք ի՞նչ եք առաջարկում տա՞լ կողակցին երկրորդ շանս, թե՞ լավ առաջարկի դեպքում վաճառել ամուսնուն:

- Եթե զույգերն ամուսնացած են 20 տարի եւ այդքան համատեղ ապրել են, իհարկե, տալ: Չէ որ բոլորս էլ սխալական ենք  եւ կարող է անհեթեթ սխալ գործենք՝ առանց մտածելու եւ առանց ծրագրավորելու: Երբ մարդ գիտակցում է, որ սխալվել է եւ խոստովանում է, իմ կարծիքով՝ պարտադիր երկրորդ շանս նրան հասնում է:

- Անդրադառնանք նաեւ «Վաճառեք ձեր ամուսնուն» ներկայացման սցենարին…

- Ներկայացումը բեմադրվել է, ըստ Անդրեյ Զադորնովի պիեսի, սակայն սցենարային փոփոխություն շատ է եղել, որովհետեւ ռուսական մտածողությունը մի քիչ այլ է, կերպարները մի քիչ ավելի անբռնազբոս են, սիրուհու եւ սիրեկանի կնոջ հարաբերություններն էլ այլ են: Ռուսների մոտ ավելի շատ է սարկազմը: Բայց մենք շատ ենք շեղվել սցենարից եւ մոտեցրել ենք հայկական իրականությանը, մեր մենթալիտետին՝ ոչ թե գրական հենքով, այլ վիճակով: Օրինակ, պիեսում դատարանի տեսարան չկա, այնտեղ գործողությունները տեղի են ունենում միայն մի սենյակում: Մինչդեռ մենք փորձել ենք ջարդել այդ միատոնությունը եւ տարբեր տեսարաններ ունենք՝ անկողին, դատարան, ինտիմ մի տարածք, խոհանոց: Այսինքն՝  փորձել ենք պատկերային փոփոխություններ անել, ինչը կարծում եմ՝ ստացվել է:

- Առաջիկայում ի՞նչ սպասենք «Թատրոն կայարան»-ից:

- Առաջիկայում մեր սիրելի Իշխան Ղարիբյանը որոշել է մեզ մոտ Թումանյան բեմադրել, քանի որ այս տարին հռչակվել է Թումանյանական: Չեմ բացի չակերտները, բայց հետաքրքիր գործ է նախաձեռնել, եւ մենք իր ստեղծագործութուններից մեկը ներկայացնելով՝ մեր հարգանքի տուրքը կտանք մեծագույն վարպետին՝ Հովհաննես Թումանյանին, «Թատրոն կայարանի» բեմից: Սպասեք շուտով, շատ արագ է լինելու այդ աշխատանքը, համեցեք մեր թատրոն եւ կտեսնեք:

Ի դեպ, ներկայացման առաջնախաղին ներկա էին պաշտոնատար անձինք, մշակութային եւ սպորտային աշխարհի վառ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը, դերասանուհի Լարիսա Ղեւոնդյանը, MMA (ECF) վարկածով աշխարհի բազմակի չեմպիոն Էդգար Սողոմոնյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Ալլա Լեւոնյանը, երգչուհի Սոնան եւ այլք:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում