«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Լեոնարդո Դիկապրիոյի «Օսկարի» պատմությունը դարձավ իմ «Արտավազդ» ստանալը. Արաքսյա Մելիքյան

Մշակութային

Գայթակղության, սիրո եւ դավաճանության եռանկյունին հասնում է զավեշտի աստիճանի եւ բացահայտում ընտանեկան կյանքի նրբերանգները: Կարապետ Քարաջյանի ռեժիսուրայով «Թատրոն կայարան»-ում բեմ բարձրացավ «Վաճառեք ձեր ամուսնուն» կատակերգական ներկայացումը: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է գլխավոր դերակատարներից ԱՐԱՔՍՅԱ ՄԵԼԻՔՅԱՆԻ հետ:

- Ո՞րն է այս ներկայացման գլխավոր ասելիքը՝ ի վերջո, երկրորդ շանս տա՞լ դավաճանած ամուսնուն, թե՞ լավագույն առաջարկի դեպքում վաճառել նրան:

- Իրականում «Վաճառեք ձեր ամուսնուն» արտահայտության տակ լրիվ ուրիշ հարաբերություններ են բացահայտվում, թե որքանով են իրար սիրում եւ ճանաչում ամուսինները: Արդյունքում պարզվում է՝ կինը լիովին ճանաչում է իր ամուսնուն՝ նրա բոլոր թերություններով հանդերձ եւ սիրում է, իսկ ամուսինը իրենց ամուսնական 20 տարիների ընթացքում դեռ չի հասցրել այնքան սիրել իր կնոջն, ինչքան պետք է: Ու սա հասկանում է միայն վաճառքի ժամանակ, թե ինչքան լավն է իր կինը, որ անգամ այդ բոլոր թերություններով հանդերձ, ասում է՝ ես քեզ տալիս եմ այդ երկրորդ հնարավորությունը: Թերեւս ընտանիքի ամրության մասին է այս ներկայացումը: Ի դեպ, այստեղ անգամ սիրուհու կերպարն էլ բացասական չէ: Շատ կարեւոր գաղափար է դրված. մենք ոչ թե փորձել ենք արդարացնել սիրուհիներին կամ սիրեկաններին, այլ նրանց կյանքն ու զգացումները ներկայացրել բոլորովին այլ տեսանկյունից: Չէ որ, ոչ ոք չգիտի, թե ինքն ինչ իրավիճակում կարող է հայտնվել եւ ինչպես կվարվի այդ դեպքում: Սիրուհու կերպարը, որին մարմնավորում է Քնարիկ Զաքարյանը, մի աղջիկ է, ով բացարձակ չի պատկերացրել, թե ինչ մարդու է սիրահարվել, բայց ներկայացումն այդ մասին չէ, այլ՝ ողջամտության: Ի վերջո, նա էլ է ընտանիք ուզում կազմել, ամուսնանալ, նրա նպատակը չէր ուղղակի իր ժամանցն անցկացնել՝ ուրիշի ամուսնու հետ: Այսինքն՝ նա ուզում է ընտանիք ստեղծել, իսկ մյուս կինը, որին մարմնավորել եմ ես, պահպանել իր ընտանիքը: Մի խոսքով՝ կարծում եմ դրական ասելիք ունի այս ներկայացումը՝ հատկապես երիտասարդների համար:

- Ներդաշնա՞կ եք Ձեր կերպարի՝ Բիատրիչեի հետ, թե՞ կյանքում Արաքսյա Մելիքյանն այլ կերպ կվարվեր:

- Իրականում հենց դերաբաշխման սկզբում խնդրում էի, որ ինձ սիրուհու կերպարը տային: Քնարիկի համար էլ իր կերպարն էր նորություն, ինքն էլ ասում էր, որ միշտ իմ կերպարի նման դերեր է խաղացել, որն ունի, այսպես ասած, դրամատիկ գիծ: Բայց արդյունքում այնպես ստացվեց, որ սիրուհու կերպարն էլ միայն թեթեւամիտ աղջիկ չէ, լուրջ էմոցիաներ ունի: Վերջին հաշվով՝ ես հաշտ էի իմ կերպարի հետ եւ ասեմ, թե՝ ինչու: Շատ-շատ կարեւոր են ինձ համար իմ խաղընկերները, որովհետեւ ես ունեցել եմ իմ կյանքում լավ ներկայացումներ, որտեղ խաղընկերոջս հետ իմ հարաբերություններն այնքան բացասական են եղել, որ դրանից գործն է տուժել, բայց այդպես չպետք է լիներ: Ու սա խոսում է ոչ թե իմ ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին, այլ ուզում եմ շեշտել, որ գերագույն հաճույք եմ ստացել իմ խաղընկերների հետ անցկացնելու այս կարճ ժամանակահատվածը:

- ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը Դուք ճանաչվեցիք «Տարվա լավագույն կին դերակատար», բայց, փաստորեն, լավագույն դերասանուհին ծանր տեղը չի նստում եւ շարունակում է հանդես գալ տարբեր թատրոններում… 

- Ավելին ասեմ՝ մեկ շաբաթ հետո նորից առաջնախաղ ունեմ՝ ՆՓԱԿ փորձարարական թատրոնում ներկայացնելու ենք «Հայրենիք» դրաման: Բոլորովին չեմ դադարում աշխատել: Ինչ վերաբերում է տարբեր թատրոններում հանդես գալուն, ըստ իս, սա տեսակի հարց է: Կապ չունի ինձ համար շենքը, կարեւորը՝ լավ մարդկանց հետ աշխատելն է, դեռ երեխա ժամանակից եմ այդպիսին եղել: Ես շենքի ցավով չեմ տառապում, ինձ համար շրջապատն է շատ կարեւոր՝ կլինի մարզային թատրոն, «Թատրոն կայարան», ՆՓԱԿ, թե՞ ինչ-որ մի դասարան կամ Սունդուկյանի բեմը, ինձ համար բոլորն էլ լրիվ նույն տեղում են:

- Ի դեպ, Ձեր դեպքում թերեւս բացառիկ էր, որ մրցանակաբաշխությանն արժանացաք գխավոր մրցանակի եւ որեւէ ինտրիգներ, բացասական արձագանքներ չեղան, հանրությունն ու թատերական աշխարհը, կարծես թե, բոլորն էին ուրախ Ձեզ համար: Ինչո՞վ էր սա պայմանավորված:

- Արդեն ամաչում եմ, որովհետեւ, իսկապես, շատ մասսայական ընդունվեց: Իշխան Ղարիբյանն (ի դեպ, «Վաճառեք ձեր ամուսնուն» ներկայացման մեջ գլխավոր հերոսի կերպարն է կերտել) ասում էր Լեոնարդո Դիկապրիոյի «Օսկարի» պատմությունը դարձավ իմ «Արտավազդ» ստանալը, որովհետեւ վաղուց ես այն պետք է ունենայի, բայց նոր եմ ունենում: Ոչ միայն դրական ընդունվեց իմ մրցանակ ստանալն, այլ շատ մարդիկ մոտենում եւ ասում էին՝ դե, շատ ուշացած էր: Գուցե նաեւ պատճառն իմ մոտեցումն էր…

- Նկատի ունեք, որ աստղայինը Ձեզ չտարա՞վ:

- Ես խաղացել եմ այնպիսի դերեր, որ այն ժամանակ պետք է տաներ, եթե այն ժամանակ չի տարել, հիմա հաստատ դա ինձ չի սպառնում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան