Բուրյաթիայում մեքենավարը գնացքը քշել է մոլեգնող անտառային հրդեհի միջով (Տեսանյութ)
ՀասարակությունՀամացանցում են հայտնվել բուրյաթ գնացքի մեքենավարի խցիկից բացառիկ կադրեր. մեքենավարը ստիպված է եղել գնացքը վարել մոլեգնող անտառային հրդեհի միջով` կարողանալով բարեհաջող դուրս գալ անվտանգ տարածք:
Այժմ տարածաշրջանում անտառներ են այրվում գրեթե 30 հազար հեկտար տարածքի վրա: Պատճառը չոր եղանակն էր։
Նկարահանումների ստույգ ամսաթիվն ու վայրը հայտնի չեն, սակայն ենթադրաբար տեսագրությունն արվել է Մույսկի շրջանում, որն իր վրա է վերցրել աղետի հիմնական մասը։ Ընդհանուր առմամբ մարզում գրանցվել է մոտ խոշոր 10 հրդեհ։

