Դավիթ Չալոյանը օլիմպիական ուղեգիր նվաճած միակ հայ բռնցքամարտիկն է
ՍպորտԹաիլանդի մայրաքաղաք Բագկոկում ավարտվող վարկանիշային մրցաշարում 2021թ. աշխարհի փոխչեմպիոն, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ) օլիմպիական ուղեգրի համար մենամարտում 3-2 հաշվով հաղթեց իռլանդացի Մարտին Մակդոնահին:
Այսպիսով, գյումրեցի Դավիթ Չալոյանը Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում:

