Ինչպես միշտ վերջում հաղթում է «Ռեալը», հիասթափեցնող է. «Բորուսիայի» գործադիր տնօրեն
Սպորտ
Հանս-Յոահիմ Վատցկեն խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության (0:2) մասին։
«Մենք շատ լավ խաղացինք և պետք է բացեինք խաղի հաշիվը առաջին խաղակեսում, հետո խաղն այլ կերպ կընթանար։ Երկրորդ խաղակեսում մենք մի փոքր հոգնած էինք, իսկ «Ռեալը» օգտվեց դրանից: Չի կարելի մեղադրել թիմին, մենք լավ խաղացինք:
Երբ խաղում ես եզրափակիչում, գերիշխում ես և գոլային պահեր ստեղծում, բայց վերջում ինչպես գրեթե միշտ է լինում, հաղթում է «Ռեալը», դա մի փոքր հիասթափեցնող է»,- ասել է «Բորուսիայի» գործադիր տնօրենը։
https://iravunk.com/sim/?p=285008&l=am/