Չինական զոնդը հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի հակառակ կողմում (Տեսանյութ)
ՀասարակությունԱրձակումից մեկ ամիս անց չինական «Չանէ-6» զոնդը հաջողությամբ վայրէջք կատարեց Լուսնի վրա` Երկրից հակառակ կողմում:
Վայրէջքը կատարվել է Լուսնի ամենամեծ խառնարաններից մեկի՝ Հարավային բևեռի հատվածում գտնվող Այթկենի ավազանի տարածքում։
Զոնդն արձակվել է մայիսի 3-ին, նրա ճանապարհորդությունը դեպի Լուսին ու ուղեծրում իրականացված աշխատանքը տևեց մեկ ամիս: Լուսնի հակառակ կողմում սարքը հողի նմուշներ կհավաքի։

