ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՂԹԵԼ Է ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՆ ՈՒ ԾԱԾԱՆԵԼ ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇԸ
ՍպորտԱյսօր, հունիսի 1-ին, ծննդյան 35-րդ տարեդարձը նշեց հայտնի պրոֆեսիոնալ մարզիկ, մարզիչ, խառը մենամարտերի չեմպիոն, ACB կարգի չեմպիոն, բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի հաղթող, մարտական սամբոյի Աշխարհի ու Եվրոպայի բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։
Iravunk. com - ի մարզական թղթակիցը, այս ուրախալի առիթով էլ զրուցել է օրվա հոբելյարի հետ։
- Շնորհավորում ենք, Սարգիս ծննդյան տարեդարձի առթիվ։
- Շատ շնորհակալ եմ։Կուզենամ, որ ամենակարևորը մեր երկրում խաղաղություն լինի։
- Սարգիս, ինչ ծրագրեր կան, մենամարտ երբ կլինի:
-Ճիշտն ասած, դեռ չեմ կարող ասել, թե երբ կունենամ մենամարտ, քանի որ վնասվածք ունեի։ Մարզչական գործունեությամբ եմ նաև զբաղվում, բազմաթիվ սաներ ունեմ, նրանք ևս միջազգային մրցաշարերի են մասնակցում ու շատ հաջողություններ գրանցում։
- Սարգիս, որն է քո հաջողության գրավականը:
-Տքնաջան պարապմունքները, աշխատասիրությունը, նպատակասլացությունը։
- Իսկ ինչ խորհուրդ ունես պատանիներին։
- Խորհուրդ կտամ, որ հեռու մնան հեռախոսային ու համակարգչային վնասակար խաղերից ու սպորտով զբաղվեն, ինչպես ասում են առողջ հոգի, առողջ մարմին։
Հիշեցնենք, որ Սարգիս Վարդանյանը, այն եզակի հայ մարզիկն է, ով տարիներ առաջ, 2017 թվականի հուլիսի 19-ին, Թուրքիայում կայացած Խառը մենամարտերի միջազգային մրցաշարի ժամանակ փայլուն հաղթանակ տոնեց թուրք մրցակցի Քերիմ Քելեշի նկատմամբ, ծածանեց Հայոց եռագույն դրոշը, վերադարձավ Հայաստան, ցավոք չարժանացավ որևէ պարգևի։ Սարգիսը, ի դեպ տարիներ առաջ նկարահանվում էր նաև «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» և «Քաղաքում» սերիալներում, ամենադրական Արտյոմի կերպարում, նա ինչպես իր կերպարում էր, իրական կյանքում ևս շատ բարի, հիանալի անձնավորություն է։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

