ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ ԴՈՒՐՍ ԵԿԱՎ ՔԱՌՈՐԴ ԵԶՐԱՓԱԿԻՉ
ՍպորտԹաիլանդի Բանգկոկ քաղաքում անցկացվող Բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում, Հայաստանի ներկայացուցիչ, ծնունդով Շիրակի մարզի Այգաբաց գյուղից, Աշխարհի փոխչեմպիոն ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆԸ, դուրս եկավ քառորդ եզրափակիչ։ +92 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում 5։0 հաշվով նա հաղթել է իրանցի Ռուզբե Սաֆարիին։ Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից, պայքարը շարունակում են 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը և 66 կգ քաշային Անի Հովսեփյանը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

