Ռաֆայել Հովհաննիսյանը պարտվեց, բայց կպայքարի օլիմպիական ուղեգրի համար
ՍպորտԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ավարտին մոտեցող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարի կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆայել Հովհաննիսյանը (80կգ)0-5 հաշվով զիջեց Դոմինիկյան Հանրապետությունը ներկայացնող Քրիստիան Պինալեսին:
Բայց, Հովհաննիսյանը դեռ պահպանում է Փարիզ-2024-ի ուղեգիր նվաճելու շանսը: Հայ բռնցքամարտիկը հունիսի 2-ին ուղեգրի համար լրացուցիչ մենամարտում կհանդիպի մյուս կիսաեզրափակիչում պարտված հորդանանցի Հուսեին Իշաիշին:
Հիշեցնենք, որ Հայաստանը բռնցքամարտից դեռևս օլիմպիական ուղեգիր չունի:

