Պետք չէ դրան քաղաքական հնչեղություն հաղորդել, ինչքան էլ այդ «զանգի» ձայնը ախորժելի լինի․ Օկուպացված Արցախի պատգամավորը արցախցի համայնքապետերի կալանավորման մասին

Հանդիպում

ՀՀ Քննչական կոմիտեն Արցախի երեք համայնքների ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումներ է սկսել։

Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը դատարանի մայիսի 25-ին որոշմամբ կալանավորվել է 2 ամսով, մայիսի 27-ին Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը կալանավորվել է 20 օրով, իսկ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ քաղաքապետները մեղադրվում են խարդախությամբ խոշոր չափերով հափշտակություն կատարելու մեջ։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի համոզմամբ, Ասկերանի, Մարտակերտի ու Ստեփանակերտի քաղաքապետների դեմ մեկնարկած քրեական վարույթները անընդունելի են։ Ըստ նրա, հետապնդումներն ունեն հստակ քաղաքական ենթատեքստ:

Իսկ ինչ են մտածում վերոնշյալի վերաբերյալ արցախցի նախկին պատգամավորները, եւ ահա նախկին պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը փաստում է․

- Մինչ վերոնշյալ համայնքապետերին կալանավորելը շատ-շատ արցախցիներ նեղ ընկերական միջավայրում, հաճախ նաև բլոտի սեղանի շուրջ, մեկ մեկ էլ «ալո Սիրուշ լսելես, որ մեր գեղապետը իրա ծառայողականը ծախել է» կոնտեքստի մեջ շատ էին շահարկում, որ անօրինականություններ են տեղի ունենում, սոցիալական ցանցերում թիրախավորում էին Արցախի կառավարությանը, թե հետներդ բերած գույքը որտեղ է, վաճառեք տվեք ժողովրդին, ու հիմա երբ կալանավորվեցին մի քանի համայնքապետերի, պետք չէ դրան քաղաքական հնչեղություն հաղորդել, ինչքան էլ այդ «զանգի» ձայնը ախորժելի լինի, իսկ պայքարողը, եթե իր պայքարի մեջ վճռական է, նպատակասլաց  ոչ մի խոչընդոտից չի ընկրկի։

Իմ հերթին կցանկանայի, որ այդ խնդիրը՝ կապված համայնքապետերի հետ, շուտ և անհետևանք լուծվի, քանզի ճանաչում եմ վերջիններիս և գիտեմ իրենց բարի, մարդկային կերպարը, հուսով եմ շփոթմունք էր, իսկ եթե քաղաքական աստառ կա տակը, ապա իմ համար այս ամենը արդեն նմանվում է ֆարսի։ Մեր առջև իրոք մեծ մարտահրավեր կա և դրան դիմակայելու համար անհրաժեշտ է միասնականություն և ոչ թե օտար տարբեր օրակարգերի սպասարկում։

https://iravunk.com/sim/?p=284966&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ