«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Ինչո՞ւ են Թուրքիան ու Ադրբեջանն այդքան ջանասիրաբար պաշտպանում Փաշինյանին

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման թափ հավաքելու հետ մեկտեղ ինտենսիվացել են թուրք-ադրբեջանական աջակցությունները Հայաստանի այս պահի իշխանություններին: Իհարկե, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական ու թուրքական շրջանակները Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը սատարող, աջակցող հայտարարություններ են շրջանառում: Կարելի է ասել, որ 2020-ի կապիտուլ յացիայից հետո դա պարբերական բնույթ է կրում: Ոչ պակաս բնութագրական է, որ, օրինակ՝ 2021-ի փետրվարին, երբ Հայաստանի ԶՈՒ գեներալիտետը պահանջեց կառավարության հրաժարականը, առաջինն ու կայծակնային արագությամբ արձագանքողը Թուրքիայն ղեկավարությունը եղավ՝ հայտարարելով, թե անթույլատրելի է Հայաստանում ռազմական հեղաշրջումը: Բայց այն, ինչ կատարվում ու դիտարկվում է վերջին շրջանում, իսկապես հատկանշական է և բնութագրական:

Փաստորեն, քպականներից ու իրենց մի քանի սատելիտներից և «ֆեյք»-ֆաբրիկաներից բացի, Նիկոլ Փաշինյանի երերացող իշխանությանն աջակցելու են նետվել ադրբեջանական ու թուրքական քարոզիչներն ու ոչ միայն քարոզիչները: Այդ հետաքրքրական հանգամանքները, բնականաբար, գրավել են փորձագետների ուշադրությունն ու աննկատ չեն մնացել: Այդ շարքից կարելի է առանձնացնել թուրքական, նաև ադրբեջանական քարոզչաքաղաքական դաշտերի անցուդարձին մասնագիտորեն հետևող թուրքագետ Վարուժան Գեղամյանի դիտարկումներն ու արձանագրումները: Մասնավորաբար, նա տեղեկացնում է, որ «Սրբազան պայքարի» մեկնարկից հետո Թուրքիայում այնքան են անհանգստացած Հայաստանի դե-ֆակտո վարչապետի ճատակագրով, որ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ներկայացուցիչները վերջին օրերին հանդես են գալիս Փաշինյանին աջակցող հայտարարություններով:

Վարուժան Գեղամյանը ուշադրություն է հրավիրում բավականին խոսուն փաստի վրա. Թուրքիայում գործող ամենահայտնի ու մեծ լսարան ունեցող ԶԼՄ-ներից մեկի գլխավոր խմբագիր և հայտնի լրագրող Նևզաթ Չիչեքը նախօրեին իր հարցազրույցում ասել է. «Շատ անկեղծ լինեմ… Հայաստանի ղեկավարին (նկատի ունի՝ Փաշինյանին) պետք է պաշտպանեն Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը (Թուրքիայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումը)»: Փորձագետը նշում է, որ այս օրերին Հայաստանում ծավալվող պայքարին դեմ են արտահայտվում նաև Ադրբեջանում, որտեղից ևս առաջարկում են Փաշինյանին աջակցելու համար զորքեր ուղարկել Հայաստան։ «Այնքան է իրավիճակը փոխվել, որ Թուրքիայի անվտանգության նիստի գլխավոր թեմաներից մեկը եղել է մեր Սրբազան պայքարը, իսկ Ալիևը հայտարարել է, որ իրենք ուշի ուշով հետևում են պայքարի ընթացքին»,գրում է Գեղամյանը: Բայց հարցը միայն «առաջին շարքի» քարոզիչները չեն: Բագրատ Սրբազանի գլխավորությամբ ծավալվող ազգային ու համաժողովրդական պայքարը լրջորեն անհանգստացրել է թշնամի ու ցեղասպանական ոճրագործ Թուրքիայի ու հակահայությունը որպես պետական գաղափարախոսության հիմք կիրառող Ադրբեջանի ղեկավարներին: Ուղղակիորեն: Դրա ակներև վկայությունն է նրանց վերջին շրջանի մի քանի հայտարարությունները, որոնք ուղղակի աջակցություն են Նիկոլ Փաշինյանին:

Ի՞նչ է կատարվում: Մեծ հաշվով, թշնամին, արդեն անգամ առաջին դեմքերի մակարդակով, բացահայտորեն աջակցում է... Հայաստանի իշխանություն համարվող Նիկոլ Փաշինյանին, խրախուսում է նրան, գովաբանում: Սա ինքնին ցուցիչ է: Բայց ամենից կարևորը, կարծում ենք, այն է, որ այս օրերին ծավալվող «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումն ու այդ շարժումով հարուցված ազգային ինքնագիտակցության ու ազգային արժանապատվության որոշակի զարթոնքը լրջորեն անհանգստացրել են Ադրբեջանին ու Թուրքիային: Թշնամին հասկացել ու տեսել է այն վտանգը, որ սպառնում է իրենց հանձնարարությունները կախգլուխ կատարող Փաշինյանի իշխանությանը: Սա՛ է հիմնականը: Ամեն ինչ չափազանց պարզ է ու ակնհայտ. Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարությունն իրապես անհանգստացած է, որ կարող է զրկվել իրենց համար «ոսկե ձվեր ածող» իշխանությունից՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի: Նրանք, բնականաբար, հասկանում են, որ Փաշինյանի թուրք-ադրբեջանական խոփը այս անգամ հայկական ապառաժի է առել ու կարող է, պատկերավոր ասած, կոտրվել:

Թշնամիները, հասկանալի է, չեն ցանկանում կորցնել այսպիսի նվերը Հայաստանում՝ ի դեմս իրենց պահանջները լուռումունջ կատարող Նիկոլ Փաշինյանի: Իսկ թե ինչու է Նիկոլ Փաշինյանն այսքան հետևողական կատարում նրանց ցանկությունները, արդեն այլ հարց է: Գլխավորը հիմա այն է, թե որքան շատ են Հայաստանի քաղաքացիները ցանկանում պետություն ունենալ, այլ ոչ թե վերածվել թուրք-ադրբեջանական քմահաճույքներն սպասարկողի»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում