Արցախցի հայտնի փաստաբանը արցախցիների «գումարով» շարժմանը մասնակցելու եւ այլ խնդրահարույց հարցերի շուրջ մանրանասներ է ներկայացնում

Հանդիպում

 Սրբազանի շարժմանը մասնակցում են բազում արցախահայեր, որոնց իշխանությունը «մեղադրում է» գումարով մասնակցության մեջ։  Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանի հետ.


-Ինքս շարժմանը չեմ մասնակցում և տեղեկություն չունեմ,թե արդյոք կան արցախահայեր,որոնք դրամական շահադիտությամբ մասնակցում են Սրբազանի կողմից նախաձեռնած շարժմանը։ Այդուհանդերձ, պարսավանքի են արժանի նրանք, ովքեր շարժմանը մասնակցում են դրամական շագագռգռվածությունից ելնելով։ Իմ համոզմամբ առողջ հասարակությունում քաղաքական պայքարը չի ենթադրում ամենևին նման մոտեցումներ։ Միևնույն ժամանակ, բացառված չէ այն շարժառիթը, որ արցախահայության մի մասի մասնակցությունը կարող է պայմանավորված լինել իրենց սոցիալական վիճակով և կամ վերջերս  ՀՀ կառավարության որոշման, կապված  արցախցիների բնակարան ձեռքբերման անարդյունավետ սոցիալական ծրագրի հետ։

- Պարոն Մարտիրոսյան,  օրեր առաջ Ասկերանի, Մարտակերտի եւ Ստեփանակերտի քաղաքապետերի նկատմամբ ՀՀ Քննչական կոմիտեն քրեական վարույթ էր նախաձեռնել, նրանց մեղադրում են իրենց ծառայողական մեքենաները «խարդախությամբ հափշտակելու» մեջ։ Նախ, ինչքանո՞վ է իրավաչափ վերջիններիս նկատմամբ հարուցվաթ քր. գործերը եւ արդյոք ՀՀ տարածքում կարող քրեական վարույթ նախաձեռնվել այնպիսի դեպքերով, երբ ենթադրյալ հանցանքը կատարվել է Արցախի Հանրապետության տարածքում, որը այս պահին օկուպացված է թշնամու կողմից։ Առհասարակ, շատերը այն կարծիքին են, որ քաղաքապետների կալանավորումը արցախցիներին ճնշելու գործիքներից մեկն է, կիսում եք այս տեսակետը։ 


-ՀՀ տարածքից դուրս կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթի կարգը և պայմանները սահմանված են ՀՀ  քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով,որի 4-րդ մասի  համաձայն՝անձի քրեական պատասխանատվության հարցը լուծվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, եթե կատարված արարքն ուղղված է Հայաստանի Հանրապետության շահերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցող անձի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակով բնակվող, ապաստան հայցող կամ ապաստան ստացած անձի կամ իրավաբանական անձի իրավունքների և ազատությունների դեմ: Եթե իրականում քրեական վարույթ նախաձեռնվել է Արցախում տեղի ունեցած դեպքի առթիվ,ապա ասացեք խնդրեմ , ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում նշված, որ սուբյեկտի իրավունքների և ազատությունների դեմ է ուղղված եղել  պատժի սպառնալիքով արգելված արարքը։Վերջապես, քրեական վարույթի շրջանակներում,ով է հանդես գալու իբրև տուժող։ Այնուամենայնիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 4-րդ մասում նշված սուբյեկտները չեն, իսկ Արցախի Հանրապետությունը չունի ՀՀ հետ կնքված համաձայնագիր ՝քրեական գործերով իրավական օգնության մասին, որոնք ըստ էության պետք է բխեն նշվածի վերաբերյալ կոնվենցիայից, ինչպես նաև քաղաքացիական , ընտանեական և քրեական գործերով իրավական օգնության մասին կոնվենցիայից, որին ՀՀ միացել է դեռևս 1991 թվականից։ Միևնույն ժամանակ ենթակա է ընդգծման, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետությանը չի ճանաչում և ճանաչել որպես միջազգային իրավահարաբերությունների իրավունքի սուբյեկտ։ Այստեղ կարող է հարց առաջանալ․ չէ՞ որ  Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Չիրագովն և այլք գործով արձանագրվել է , որ ՀՀ  պատասխանատվություն է կրում Արցախում տեղի ունեցած դեպքերով; Պատասխանը մեկն է, 2020 թվականի նոյեմբերից հետո իրավաքաղաքական վիճակ է  փոփոխվել  և  այլևս ՀՀ  չի կարող պատասխանատվություն կրել։ Այսինքն, լիովին բացակայում են Մարտակերտի ,Ստեփանակերտի և Ասկերանի  քաղաքապետների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերը։ Այստեղ մեղքի բաժին տեսնում եմ Արցախի իշխանությունում, Արցախի կառավարության որոշման համաձայն ստեղծված էր տարհանման միջոցառումների պլան, որի համար ստեղծվել էր օպերատիվ շտաբ,որը պարտավորված էր անվտանգ քաղաքացիների և գույքի տեղափոխումը ՀՀ ։ Այդ պլանի էությունը կայանում է նրանում իմ պատկերացմամբ, գույքի նպատակային իրացումն է հանուն հանրային շահի,  ինչը չի կատարվել։

Ինչ վերաբերում է, այն հարցին, թե քաղաքապետերի կալանավորումները  արցախցիների նկատմամբ արդյոք ճնշման միջոց կարող եմ որակել, ապա Ձեր հարցին օբյեկտիվ պատասխանելու համար պետք է տիրապետել քրեական վարույթում առկա  տեղեկություններին,որպիսին չունեմ: Այդուհանդերձ, կալանքի դեպքերից անհաճո զգացողություն ունեմ; Հատկապես այն բանի համար, որ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքերի բացակայության պայմաններում , վարույթ է նախաձեռնվել։ Ավելին,անթույլատրելի եմ համարում կալանավորումների  միջոցով զսպման մեթոդները։Այո արցախցիները կարող են և իրավունք ունեն վճռականորեն առարկել ՀՀ կառավարության արցախահայության նկատմամբ սոցիալական ծրագրերի որոշման դեմ, սակայն գտնում եմ,որ դրանում պետք է սահմանափակվեն և երբևէ չպետք է մասնակցեն այնպիսի գործընթացներին,որոնք կարող են նպաստեն  հասարակական տրոհած   միջավայրի խորացմանը։ Սրանք  անվտանգային խնդիրներ հարուցող երևույթներ են։Իսկ այն վարքագծային երևույթները որոնք սպառնալիք են մեր հայրենիքին,անկասկած, անթույլատրելի են։

-Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական ծրագիրը շուտով կյանքի կկոչվի։ Սակայն կրկին արցախահայերը դժգոհ են, կոնկրետ ի՞նչն  է խնդրահարույց այս ծրագրում։


-ՀՀ կառավարության որոշումը արցախահայերին խճողել է անարոշության մեջ։ Մի կողմից կա հավատ,որ այդուհանդերձ համարժեք սոցիալական ծրագրեր կընդունվեն,մյուս կողմից չկա ներշնչանք,որ ապագան հայրենիքում  բարին է խոստանում։Իսկ ինչու,որովհետև  սոցիալական ծրագիրը ամենևին բնակարանային խնդիր չեն լուծում և հեռանկարում չի պատկերավորվում ,թե վերջապես Արցախցին,երբ է կացարան ունենալու։Ընդ որում, բնակարան հիպոթեքով  ձեռք բերելուց հետո,բանկերի առջև և ընդհանրապես,Արցախցին հայտնվելու է լարված ճգնանքի մեջ։Ինչպես եք պատկերացնում, համարժեք է արդյոք այն ծրագիրը ,եթե տրամադրվող գումարը ,ընդհամենը բնակարանի ձեռքբերման արժեքի 10 տոկոսն է կազմում։ Անշուշտ,  համաչափ չէ այն պահանջմունքներին,որն  ունեն արցախցիները։ պատճառով Արցախահայության   մոտ  արդեն սկսել է  ձևավորվել   այն կարծիքը, որ հայրենիքում ավելի անապահով են քան օտար երկրներում։ Այդ իսկ պատճառով ,արցախցիների մի մասը, մտադրված են լքել հայրենիքը։ ՄԻնչդեռ դրանում հայրենիքը  մեղավոր չէ։ Մեղավորները  նրանք են,ովքեր չեն կարևորում,արցախցիների սոցիալական խնդիրների լուծման անհրաժեշտությունը։ 

https://iravunk.com/sim/?p=284911&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ