«ԵՐԿՐՈՐԴ ԳՈՏԵՄԱՐՏԻ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՂԹԵՑԻ ԹՈՒՐՔ ՄՐՑԱԿՑԻՍ». ԸՄԲՇԱՄԱՐՏԻ Մ15 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԿՐԿՆԱԿԻ ՉԵՄՊԻՈՆ ԵՂԻՇԵ ՄՈՍԵՍՅԱՆ
ՍպորտՎերջերս Հունաստանի Լուտրակի քաղաքում կայացած ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը, հաջող են հանդես եկել մեր երկրի ներկայացուցիչները։
Ազատ ոճի ըմբիշներից ոսկե մեդալի է արժանացել ու պատանիների Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը երկրորդ անգամ նվաճել ԵՂԻՇԵ ՄՈՍԵՍՅԱՆԸ։ Iravunk. com - ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել նրա հետ։
- Ողջույն, Եղիշե։ Շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ։
- Շնորհակալ եմ։ Հանդես եկա 68 կգ քաշային կարգում։ Սկզբից հաղթեցի Մոլդովայի ներկայացուցչին, երկրորդ գոտեմարտի ժամանակ էլ թուրք մրցակցիս եմ հաղթել, կիսաեզրափակչում բացարձակ առավելությամբ 10։0 հաշվով հաղթեցի Սերբիայի ներկայացուցչին, իսկ եզրափակչում 11։10 հաշվով հաղթեցի ռուս ըմբիշին, ամենաբարդը ռուս ըմբիշի հետ գոտեմարտը ստացվեց։ Հաղթանակս նվիրում եմ իմ հայ ազգին։ Պիտի արդեն պատրաստվենք առաջիկա միջազգային մրցաշարերին։
- Շնորհակալություն, Եղիշե, մեզ ժամանակ տրամադրելու համար։-Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

