ԵՐԵՎԱՆԸ ԿԸՆԴՈՒՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ։
ՍպորտԵրևանը կընդունի հրաձգության 2026 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը։ Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի որոշմամբ, 2026 թվականին, Երևանում կանցկացվի հրաձգության 10 մ մրցաձևերի Եվրոպայի առաջնությունը։ Այն իր մեջ կընդգրկի օդամղիչ ատրճանակ, վազող թիրախ և օդամղիչ հրացան մրցաձևերը։ Բուլղարիան, որը նույնպես հյուրընկալելու հայտ է ներկայացրել, կընդունի նույն 2026 թվականի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

