ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ. ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԿԻՍԱԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
ՍպորտԹաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացվող Բռնցքամարտի Օլիմպիական վարկանիշային մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչ ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ չորրորդ հաղթանակը տոնեց։ 80 կգ քաշային կարգի քառորդ եզրափակչում, նա մենամարտեց Իրանի ներկայացուցիչ Մեյսամ Գեշլագիի հետ ու 5։0 հաշվով տպավորիչ հաղթանակ տոնեց։ Բոլոր երեք ռաունդներում մրցավարները առավելությունը մեր կաշվե ձեռնոցի մարտիկին տվեցին։ Նկատեցինք, որ երրորդ ռաունդում ռինգի մրցավարը երկու անգամ նկատողություն տվեց Հովհաննիսյանին գլուխը կախ մենամարտելու համար ու երկու միավոր հանեց նրա հաշվից, սակայն այդ նկատողությունները չխանգարեցին Հովհաննիսյանի հաղթանակի վրա։
Նշենք, որ այս քաշային կարգում խաղարկվում է 2 Օլիմպիական ուղեգիր։ Կիսաեզրափակչում հաղթելու դեպքում Ռաֆայելը կնվաճի ուղեգիր։
Հիշեցնենք, որ դեռևս մեր բռնցքամարտիկներին չի հաջողվել նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր, այս Օլիմպիական վարկանիշային մրցաշարը կավարտվի հունիսի 3֊ին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

